Շարունակում ենք մեր 16 պարզ և օգտակար խորհուրդ ծնողներին շարքը ուղղված ծնողներին իրենց երեխաների մեջ անհավատալի ունակութոյւններ զարգացնելու նպատակով:
Հոդվածի սկիզբը նախորդ մասում:
Խորհուրդ 9.
Խրախուսեք երեխայի մեջ պայքարելու ունակությունը:
Մենք ցանկանում ենք որպեսզի մեր երեխաները լինեն ճկուն իրենց խնդիրները լուծելու հարցում, կարողանան դուրս գալ տարբեր իրավիճակներից և այլն:
Այդ ամենին հասնելու համար մենք պետք է թողենք որպեսզի երեխան պայքարի ինքնուրույն ինչն էլ կդառնա պատճառ նրա ճկունության:
Դու կնկատեք որ ժամանակի ընթացքում երեխաները կսկսեն ինքնուրույն լուծել իրենց խնդիրները:
Խորհուրդ 10.
Նշեք ձեր երեխայի եզակի հատկությունները:
Ցանկացած երեխա յուրօրինակ է և եզակի, սկսած իր հումորի զգացումից մինչև արտաքին տեսքը,հագնվելու ոճը և աշխարհաընկալումը:
Դրանք այն հատկանիշներից են որոնք երեխային դարձնում են այնպես ինչպես որ նա կա:
Խորհուրդ 11.
Սովորեցրեք երեխաներին խոսել իրենք իրենց համար:
Բոլորին հաճելի է երբ տեսնում են երեխայի ով կարողանում է արտահայտել իր զգացմունքները, պատասխանել հարցերին կամ ուղղակի կարծիք արտահայտել որևէ բանի շուրջ:
Խոսելիս երեխան պետք է լինի անկաշկանդ, իսկ դա ձևավորվում է վաղ հասակում, երբ դեռ ընտանիքի ներսում ընտանիքի անդամները խոսում են, և որ ամենակարևորն է լսում են երեխային:
Խորհուրդ 12.
Սովորեցրեք երեխային հարգել ուրիշներին:
Եկեք անկեղծ լինենք: Բոլորիս էլ հաճույք է պատճառում գտնվել դաստիարակված և հարգալից մարդկանց շրջապատում:
Բայց այդպիսի մարդկանց պետք է դաստիարակել դեռ վաղ տարիքից և սկսել հենց ընտանիքից:
Որքան հարգալից լինեք դուք, այդքան հարգալից կլինի ձեր երեխան:
Խորհուրդ 13.
Թողեք որպեսզի երեխաները ուրախանան և հաճույք ստանան:
Հաճելի ոչինչ չկա այն երևույթի մեջ երբ տեսնում ես որ երեխատ սթրեսսի մեջ է քանի որ նա հոգնել է անվերջ դաս անելուց և տնային աշխատանքները կատարելուց:
Թողեք որ նա հանգստանա, մի դրդեք որպեսզի անդադար դաս անի, դա միայն կխանգարի նրան և էլ ավելի կնկճի:
Խորհուրդ 14.
Խրախուսեք երեխաներին խորը կապել հաստատելու այլ մարդկանց հետ:
Միշտ հաճելի է երբ երեխան ունենում է արմատավորված խորը կապեր իր հասակակիցների կամ ընտանիքի անդամների հետ:
Օգնեք երեխային այդ հարցում, տարեք նրան ընկերների տներ, նրա ընկերներին հրավիրեք ձեր տուն, չէ որ դա հիասքանչ փորձառություն է կյանքի համար:
Խորհուրդ 15.
Խրախուսեք երեխային անելու և տեսնելու նոր բաներ:
Անհավատալի երեխան չպետք է վախենա նոր փորձություններից և դեռևս չտեսած բաներից:
Այդ ամենի լավագույն փորձառությունը կարող է հաղորդել ճամփորդությունը:
Խորհուրդ 16.
Երեխաները պետք է կարողանան իրենք իրենց արտահայտեն:
Անհատական ոճը և արտահայտչողականությունը երկու բաղադրիչ են որոնք միասին կազմում են անհավատալի երեխա:
Մի ստիպեք ձեր երեխաներին որպեսզի նրանք լինեն ինչպես բոլորը: