16 խորհուրդ ծնողներին անհավատալի երեխաներ մեծացնելու համար: Մաս 1

Մենք առանձնացրել ենք 16 պարզ և օգտակար խորհուրդ ծնողների համար, որոնք ձեզ կօգնեն մեծացնել և դաստիարակել անհավատալի կարողություններով և մտածելակերպով օժտված երեխաներ:

Խորհուրդ 1.

Հնարավորինս շատ երեխաներին ծանոթացրեք իրենց համար անծանոթ մշակույթի հետ:

Տարեք նրանց նոր թանգարաններ, բացահայտեք նոր երկրներ, շփվեք անծանոթ մարդկանց հետ:

Դա կզարգացնի և կնլդայնի երեխաների աշխարահայացքը և մտահորիզոնը:

16 խորհուրդ ծնողներին անհավատալի երեխաներ մեծացնելու համար

Խորհուրդ 2.

Խրախուսեք երեխաներրին որպեսզի սովորեն սիրով:

Երեխաները, ովքեր սիրում են կարդալ և սովորել, կշարունակեն իրենց կյանքի ընթացքում լինել հետաքրքրասեր և ներգրավված աշխարհի հետ:

16 խորհուրդ ծնողներին անհավատալի երեխաներ մեծացնելու համար

Խորհուրդ 3.

Մի՛ խոսեք միայն բարության մասին:

Անհավատալի երեխաները ի սրտե բարի են, և դա բխում է մանկությունից երեխաներին ակտիվորեն սովորեցնելուց, թե ինչպես բարի լինել:

Սովորեցրեք սեփական օրինակի հիման վրա, կատարեք բարի արարքներ և ձեր երեխաները ձեզ նայելով կսովորեն թե ինչպես դա անել:

Միայն մի խոսեք բարության մասին, այլ գործնական օրինակ ծառայեք ձեր երեխաների համար:

Մի՛ խոսեք միայն բարության մասին

Խորհուրդ 4.

Խրախուսեք երեխաներին հետևել իրենց կրքին:

Երեխաները վարպետանում են այն ասպարեզներում, որոնցում նրանք հմուտ են և հետաքրքրված:

Հնարավոր է, որ ձեր երեխան չսիրի այն ինչ դուք եք սիրել իր տարիքոմ, կամ չցանկանա անել այն ինչ դուք կցանկանայիք:

Նույնիսկ այդ դեպքում խրախուսեք երեխային հասնել իր ցանկացած նպատակին:

Խրախուսեք երեխաներին հետևել իրենց կրքին

Խորհուրդ 5.

Առաջնահերթությունը տվեք ընտանիքի և հատկապես երեխաների հետ ժամանակ անցկացնելուն:

Երեխան առաջին հերթին վստահություն է ձեռք բերում ընտանիքի կողմից ուշադրություն ստանալու դեպքում:

Դա այն նախապայմաններից մեկն է, որը նրան դարձնում է՝ անհավատալի:

Միգուցե դուք հոգնել եք ամեն անգամ նրա հետ ֆիլմեր դիտելուց կամ նույն խաղերը խաղալուց, բայց այդ ամենը նրան օգնելու է դուրս գալ արտաքին աշխարհ և վստահորեն կապել հաստատել այլ մարդկանց հետ:

Առաջնահերթությունը տվեք ընտանիքի և հատկապես երեխաների հետ ժամանակ անցկացնելուն

Խորհուրդ 6.

Թեթև տարեք էկրանի դիմաց անկացրած ժամերը:

Չկա մի ծնող, որը չանհանգստանա համակարգչի առաջ ժամանակ անցկացնող իր երեխայի համար:

Մեր թվային դարում դա դարձել է սովորական երևույթ, բայց պետք չէ շատ խիստ վերաբերվել դրան:

Թողեք, որ երեխան սովորի նոր բաներ, լրացնի իրեն հետաքրքրող բացերը կամ խորացնի իր գիտելիքները:

Թեթև տարեք էկրանի դիմաց անկացրած ժամերը

Խորհուրդ 7.

Ձեր երեխաներին որոշ պատասխանատվություն տվեք:

Ընտրեք երեխայի տարիքին համապատսխան որևէ գործ, որի պատասխանատվությունը կարող է նա ստանձնել:

Օրինակ լվացքի մեքենան գցել կեղտոտ շորերը, ման տալ շանը և այլն:

Սրանք կարող են թվալ չնչին գործեր, բայց քայլ առ քայլ կձևավորեն պատասխանատվության զգացումը:

Ձեր երեխաներին որոշ պատասխանատվություն տվեք

Խորհուրդ 8.

Մի պարծեցեք ձեր երեխայի անունից:

Բոլոր երեխաներն էլ ունեն ուժեղ և թույլ կողմեր:

Դրանք կարող են ի հայտ տարբեր տարիքներում, եթե ձեր երեխան լավ է երգում 3 տարեկանում քան հարևանի երեխան, դա դեռ չի նշանակում որ ձեր երեխան ավելի լավն է քան հարևանինը:

Եթե երեխային մեծացնեք այն մտքով և համոզմամբ, որ նա ավելի լավն է քան մնացածը, հետագայում կփոշմանեք:

Մի պարծեցեք ձեր երեխայի անունից

Շարունակությունը կարդացեք հաջորդ մասում: