Երեխաների կարգապահ լինելը փոքր հասակից, կարևոր է հետագա կյանքի ընթացքում:
Այն կարևոր հատկանիշ է, որի ճիշտ և ժամանակին ձևավորման և զարգացման դեպքում, երեխան զերծ կմնա շատ խնդիրներից արդեն հասուն կյանքում:
1.Եղեք օրինակ ձեր երեխաների համար
Շրջակա միջավայրը հզոր ուսուցիչ կարող է հանդիսանալ ձեր երեխաների համար:
Հենց շրջակա միջավայրն է որ երեխան ըմբռնում է առաջինը և փորձում է իրեն դրսևորել համապատասխանաբար:
Երեխայի համար առաջին իսկ օրինակը հանդիսանում են ծնողները:
Եղեք բարի, հոգատար ձեր երեխայի ներկայությամբ, որպեսզի ձեր օրինակով սովորեցնեք նրան:
2. ՈՒշադրության արժանացրեք
Լսեք ձեր երեխաներին առանց ընդհատելու նրանց խոսքը, առանց նախապես քննադատելու կամ վաղաժամ որոշումներ կայացնելու:
Երեխաներին լսելը օգտակար գործիք է, որը երեխաներին կստիպի զգալ որ իրենք էլ են «խաղի»լիարժեք մասնակից համարվում:
3. Կարգապահ կերպով կատարեք ձեր խոստումները:
Ի տարբերություն մեծահասակների, երեխաները հստակորեն կարողանում են տարբերակել <<այո>>-ն <<ոչ>>-ից, իսկ մեծահասակները երկու դեպքում էլ դրանց կարող են հասկանալ որպես՝ հավանաբար:
Պահեք ձեր կողմից տրված խոստումները ձեր երեխաներին այդպիսով սովորեցնելով իրենց խոսքի արժեքը և կշիռը:
Այդ կերպ նրանք սովորում են կարգապահություն ինչպես նաև մեծանում է վստահությունը ձեր հանդեպ:
4.Միշտ եղեք զգոն
Ուշադիր եղեք այն իրերի հանդեպ, որոնք չեք ցանկանա որ հայտնվեն երեխաների ձեռքերում:
Անկախ ամենինչից երեխաները փոքր հասակում որպես խաղալիք են դիտարկում գրեթե ամեն ինչ, ինչը որ շրջապատում է իրենց:
Պետք չէ բարկանալ կամ կոպտել երեային որևէ թանկարժեք իրին ձեռք տալու կամ վերցնելու համար, պարզապես այն պահեք հեռու նրանց դեսադաշտից:
Երեխաների վրա բարկանալը միայն կարող է հանգեցնել ավելի շատ խնդիրների և բարդույթների:
5. Սովորեք ասել ՝ ՈՉ
Դժվար է երեխաներին ասել ոչ, բայց ավելի դժվար է հետագայում փոփոխել նրանց վարքագիծը:
Պետք չէ համաձայնվել նրանց ամեն ասածի հետ, դա կձևավորի երեխայի մոտ վատ բնավորության գիծ:
Երեխաներին ոչ ասելով` դուք նրանց սովորեցնում եք, թե ինչն է կարելի, իսկ ինչը ոչ, ինչպես նաև կշիռ եք հաղորդում ձեր խոսքին:
6. Մի սովորեցրեք ապրել
Մի փորձեք ամեն քայլ սովորեցնել, թե ինչպես պետք է անի ձեր երեխան, հաճախ լուռ հետևեք և հաճելիորեն կզարմանաք, թե ինչերիեն նրանք ընդունակ ինքնուրույնաբար: