Ստորև կներկայացնենք վաղաժամ ծնված երեխաներին խաղաղ քուն պարգևելու խորհուրդներ:
Դեպքերի մեծամասնության ժամանակ եթե երեխան ծնվում է բնականոն ժամանակից շուտ ապա ծնողները անհանգստանում են նրա առողջական վիճակի համար:
Ծնողները մտածում են թե ինչ հավելյալ խնամք է անհարժեշտ վաղաժամ ծնված երեխաներին:
Ինչպես նաև թե քանի ժամ քուն է անհրաժեշտ երեխային առողջ լինելու համար:
Եթե ձեր երեխան ծնվել է նախատեսված ժամանակից շուտ, ապա կան մի քանի հստակ կողմեր որոնց պետք է հավելյալ ուշադրություն և խնամք ցուցաբերեք:
1.Խաղաղ քուն ունենալու համար երեխան կքնի սովորականից ավելի երկար
Վաղաժամ ծնված երեխաները համեմատական կարգով ավելի երկար են քնում քան իրենց ժամանակին ծնված երեխաները:
Պատճառը նրանում է որ վաղաժամ ծնված երեխայի ուղեղը ամբողջությամբ դեռ զարգացած չէ, ի տարբերություն բնականոն ժամանակին ծնված երեխայի:
Երեխան կքնի սովոականից երկար, բայց դա կտևի շատ քիչ ժամանակ:
Հաճախ կնկատեք որ նա արթուն է մնում մի քանի ժամ հանկարծակի քնում կամ նույնը հակառակը:
Այդ գործընթացը տևում է շուրջ երկու ամիս:
2.Երեխան կարիք կունենա ավելի շատ գիշերային կերակրման
Գիշերվա ընթացքում ձեր երեխան ավելի հաճախ կունենա կերակրման կարիք այդ պատճառով նա կարող է քնից արթնանալ ավելի հաճախ:
Երեխայի կյանքի սկզբնական մի քանի ամիսների ընթացքում կարելի է նրան կերակրել ամեն 3 ժամը մեկ:
Քիչ քանակությամբ, բայց շատ հաճախականությամբ կերակրելը կնվազեցնի նաև երեխայի կերածը չմարսելու հավանականությունը:
3. Խաղաղ քնելու համար երեխային անհրաժեշտ կլինի քնել մեջքի վրա ոչ թե փորի
Անկախ նրանից երեխան ծնվել է վաղաժամ թե իր ժամանակին, երկու դեպքում էլ խորհուրդ է տրվում երեխային քնեցնել մեջքի վրա:
Համոզվեք որ ներքնակը որի վրա քնում է երեխան ամուր է, քանի որ փափուկ ներքնակի վրա քնելը կարող է մի շարք բացասական հետևանքներ ունենալ երեխայի վրա:
4. Երեխայի համար ավելի անվանգ և ապահով կլինի քնել ծնողների հետ մի սենյակում, իր օրորոցի մեջ
Երեխայի կյանքի սկզբանական ժամանակաշրջանում, ամենաապահով վայրը քնելու համար դա ծնողների սենյակն է:
Այստեղ կարևոր է որպեսզի երեխան քնի իր օրորոցի մեջ, ոչ թե ծնողների անկողնում:
Այսպիսով դուք իշտ կկարողանաք հետևել ձեր երեխային, բացի դրանից ավեի հեշտ կլինի կերակրելը գիշերվա ընթացքում: