Երեխայի համար քնելու ամենալավ դիրքը

Երեխայի քնելու դիրքը նշանակալի դեր է խաղում ՝ նրանց առողջ և ապահով քուն ունենալու հարցում:

Նորածին երեխաների մոտ մինչև 1 տարեկան դառնալը շատ կարևոր նշանակություն ունի քնեու ճիշտ դիրքերը:

Շատ հաճախ մանկական մահացության դեպքեր են գրանցվում հենց քնելու սխալ դիրքի պատճառով:

Այդ իսկ պատճառվ հատկանշական է իմանալ թե որ դիրքերն են ամենալավը ձեր երեխայի առողջության և նման դեպքերից խուսափելու համար:

Երեխայի համար քնելու ամենալավ դիրքը

Երեխայի համար ամենաառողջարար քնելու դիրքը համարվում է՝ մեջքի վրա քնելը:

Առոջ և իրենց ժամանակին ծնված երեխաներին խորհուրդ է տրվում քնեցնել հենց այս դիրքով, թե ցերեկային կարճաժամկետ քնի դեպքում, թե ողջ գիշերվա դեպքում:

  • Այս դիրքով քնելու դեպքում երեխաների մոտ բաց և ազատ են մնում շնչուղիները:
  • ԱՄՆ-ի Երեխաների Առողջության Պահպանման ինստիտուտը այս դիրքը որակել է որպես ամենաօգտակարը երեխաների համար:
  • 1992թ.-ից սկսած ԱՄՆ-ում անցկացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ մեջքի վրա քնեու դիրքի շնորհիվ նվազել է մանկական մահացության թիվը շուրջ 50%-ով:

Մեջքի վրա քնելու դիրքը նաև զերծ չէ  բացասական հետևանքներից:

Չափից շատ երեխային մեջքի վրա քնեցնելու դեպքում կարող է առաջանալ՝դիրքային պլագիոզեֆալիա, որի դեպքում երեխայի գլխի ետնամասը կարող է շոշափելիորեն հարթանալ:

Հիմնականում այն նորից գալիս է իր նախնական վիճակին երեխայի 1 տարին լրանալուն պես և կարիք չի զգացվում որևէ բժշկական միջամտության:

Ստորև կնշենք վերականգնողական պարզ հնարքներ բարդություններից խուսափելու համար:

  • Երեխայի արթուն գտնվելու ժամանակ պառկեցրեք նրան փորի վրա:
  • Արթուն ժամանակ երեխային թողեք հանգստանա կողքի վրա կամ կրկին փորի վրա, մի  թողեք որպեսզի կրկին շրջվի մեջքի վրա:
  • Նվազեցրեք ճանապարհ գնալու ժամանակը որտեղ երեխան պետք է նստի car-seat(երեխաների համար նախատեսված մեքենայի նստետղ)-ի մեջ:
  • Ավելի շատ պահեք երեխային ձեր գրկում փորիկը հենելով դեպի ձեզ, որպեսզի գլխի ետնամասը մնա ազատ:
  • Հաճախ փոխեք երեխայի ուղղությունը օրորոցի մեջ, որպեսզի նա միշտ նույն պատկերը չտեսնի և այսպիսով գլուխը գտնվի շարժման մեջ:

Փորի վրա քնելու դիրքի բացասական կողմերն են՝

  • Կարող է ճնշում տեղի ունենալ երեխայի ծնոտի վրա, որը կխանգարի շնչառությանը
  • Հավանակն է որ երեխան բերանով շատ մոտիկ կլինի անկողնուն ինչն էլ նշանակում է որ նա կշնչի նույն թթվածինը
  • Ներքնակի շատ փափուկ լինելու դեպքում երեխան կարող է շնչահեղձ լինել