Ինչպե՞ս ճիշտ զարգացնել խոսքի հմտությունները

Երիտասարդ ծնողների շրջանում լայնորեն հավատում են, որ երեխայի խոսքի զարգացման համար անհրաժեշտ է որքան հնարավոր է խոսել նրա հետ։

Դուք կարող եք կարդալ այդպիսի մտքերը երեխայի զարգացման վերաբերյալ գրքերում կամ ինտերնետում:

Եթե դուք լրջորեն հետաքրքրված եք այս խնդրով, գուցե նաև լսել եք հետևյալ տեսությունը՝

Աղքատ ընտանիքներում ապրող երեխաները լսում են իրենց ծնողներից շատ ավելի քիչ խոսքեր, քան հարուստ ընտանիքների երեխաները:

Սա դանդաղեցնում է նրանց խոսքի զարգացումը:

Խոսքի հմտությունները․ Ինչպե՞ս ճիշտ զարգացնել

Սրանից կարող ենք եզրակացնել, որ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների ծնողները մեղավոր են այն փաստի համար, որ իրենց երեխաները բավարար չափով չեն զարգացնում իրենց խոսքի հմտությունները:

Բայց այս հարցում ևս մեկ կողմ կա:

Որքա՞ն պետք է խոսեք երեխայի հետ, որպեսզի նա խոսքի հետ կապված խնդիր չունենա

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հարուստ ընտանիքներում երեխաները ամեն օր ավելի շատ խոսքեր են լսում իրենց ծնողներից, քան մյուս ընտանիքներում։

Ժամանակի ընթացքում խմբերի միջև տարբերությունը մեծացավ։

Եվ այն ժամանակ, երբ երեխաները հասնում էին երեք տարեկան հասակի, մեծահարուստ ընտանիքների երեխաները ծնողներից լսել էին 30 միլիոնից ավելի  բառ, քան իրենց հասակակիցները ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից:

Այսպիսով, երեխայի զարգացման համար անհրաժեշտ է շատ խոսել նրա հետ մանկության շրջանից սկսած։

Եվ ապա խոսքի մեջ օգտագործեք ավելի բարդ և բազմազան բառեր։

Երբ երեխան մեծանում է, հիշեք, որ նա պետք է լսի խոսքեր, որոնք նա դեռ չի հասկանում:

Օրինակ ՝ պատմելով նրան անցյալի մասին պատմություններ կամ քննարկելով ընթացիկ իրադարձությունները, մտածեք նրա հետ այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում:

Կամ կարող եք երեխայի հետ մտածել կամ պատկերացնել այնպիսի բաներ, որոնք իրականում գոյություն չունեն այսպիսով զարգացնելով երևակայությունը։

Երեխաներն իրենք հիմանակնում սիրում են շատ երևակայել։

Այդ իսկ պատճառով եթե ձեր երեխան դեռ փոքր է, ապա հավանաբար դուք շատ եք լսում նրա երևակայական պատմությունների մասին։

Հետևաբար, երբ երեխան ձեզ պատմում է նմանատիպ պատմություններ, համբերատար եղեք և մի կանգնեցրեք նրան, դա հանդիսանում է խոսքի զարգացման լավ օրինակ։