Սովորեցնում ենք երեխային հարգել այլոց

Շատ կարևոր է երեխային փոքր հասակից սովորեցնել հարգել իրեն շրջապատող մարդկանց։

Վաղ տարիքից երեխաները բախվում են շատ սարսափելի բաների, որոնք հանգեցնում են կյանքի հիմնական արժեքների կորստին:

Մենք չենք կարող լիովին վերահսկել այն միջավայրը, որում մեր երեխաները մեծանում են, բայց նրանց կարող ենք սովորեցնել ճիշտ և հարգալից վարք:

Երեխաների կողմից հարգանքի  բացակայությունը հաճախ խնդիր է դառնում ծնողների համար:

Շատ կարևոր է երեխային սովորեցնել հարգել այլ մարդկանց, քանի որ սա ոչ միայն հիմք է ստեղծում, որ նա շփվի նրանց հետ:

Այլ նաև օգնում է երեխաներին, որպեսզի նրանք սովորեն հարգել իրենք իրենց:

Ինչպես երեխային սովորեցնել հարգել ուրիշներին՝

  • Շատ կարևոր է, որ ծնողները հարգեն իրենց սեփական երեխաներին

Անշուշտ, դուք լսել եք մի պարզ կանոն. Երբ հարգանք ես դրսևորում, քեզ նույնպես սկսում են վերաբերվել հարգանքով:

Հարգեք ձեր երեխաներին:

Նրանց լիարժեք ուշադրություն դարձրեք, լսեք նրանց. Միայն այս կերպ դուք կկարողանաք իմանալ, թե որքան կարևոր է ուրիշներին հարգելը:

  • Երեխաները միշտ սովորում են մեծերից

Ձեր երեխային լավ վարվելաձև սովորեցնելու համար դուք պետք է դրանք ինքներդ վարեք:

Կարող եք երեխային սովորեցնել «խնդրեմ» և «շնորհակալություն» ասել միայն այն ժամանակ, երբ ինքներդ եք օգտագործում այդպիսի արտահայտություններ:

Երեխայի քաղաքավարության ուսուցումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ծնողներն իրենք են ցուցաբերում քաղաքավարություն իրենց վարքի մեջ։

  • Անհրաժեշտ է, որ երեխան մտածի կամ զգա նույնը, ինչ դուք

Անձի հետ անհամաձայնությունը չի նշանակում նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք է կիրառվել:

Դուք կարող եք երեխային բացատրել, թե ինչն է ճիշտ ձեր կարխիքով, բայց ձեր կարծիքը մի պարտադրեք նրան:

Երեխան կարող է չհամաձայնել ձեզ հետ, բայց և դեռ հարգում է ձեզ.

  • Շատ կարևոր է գովաբանելը, եթե նա լավ վարք դրսևորի

Երբ երեխան տանը կամ փողոցում ցուցաբերում է հարգալից վարք, ասեք նրան, որ դուք հպարտ եք նրանով:

Սա կխրախուսի նրան հետագայում նույն կերպ վարվել: