Շատ խիստ ծնող լինելու մասին

Գիտնականները պարզել են, որ չափից դուրս խիստ և վերահսկող ծնողներ լինելը կարող է ունենալ ավելի շատ վատ, քան՝  լավ ազդեցություն։

Մինեսոտայի համալսարանի հետազոտողները պատմում են, որ այդպիսի ծնողական խիստ խնամքը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի էմոցիոնալ առողջության վրա։

խիստ

 

Երեխաները չեն կարողանում կառավարել իրենց իմպուլսները և սոցիալական իրավիճակներում իրենց դրսևորել։

Իսկ այն երեխաները, որոնք սովորում են բարդ իրավիճակներից դուրս գալ առանց իրենց ծնողների միջամտության, լինում են ավելի հաջողակ։

 

” Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ խիստ ծնողներ ունեցող երեխաները շատ ավելի դժվարությամբ են հարմարվում հասուն կյանքին”, ասում է  Nicole Perry-ն։

“Այն երեխաները, ովքեր չեն կարողանում կարգավորել իրենց զգացմունքները  ունեն վատ պահվածք։ Նրանք նաև շատ դժվարությամբ կկարողանան ընկերներ ձեռք բերել։”

Հետազոտությունը պարզել է

” Այն երեխաները, որոնք ունակ են արդյունավետ կերպով իրենք իրենց հանգստացնել վատ իրավիճակներում, ավելի լավ են հարմարվում դպրոցական միջավայրին։”

 

Կարելի է այս ամենից հետևություն անել, որ երեխաների դաստիարակության ընթացքում շատ կարևոր է չկորցնել չափի զգացումը և հասկանալ, որ չպետք է լինել ոչ չափից դուրս խիստ և ոչ էլ անտարբեր: