Փոփոխություններ դեռահասների կյանքում

Սեռական հասունացման ընթացքում փոփոխություններ են լինում երեխայի մոտ։

Սա այն տարիքն է երբ երեխան անցում է կատարում դեռահասության տարիքի, զգալով հուզական ցնցումներ և ֆիզիկական փոփոխություններ։

Նա դեռ մեծահասակ չէ, բայց նա այլևս չի կարելի երեխա անվանել։

Այս ժամանակահատվածը կարող է ծայրաստիճան շփոթեցնող լինել երեխայի համար և, որպես արդյունք, նրան հասցնել իռացիոնալ գործողությունների։

Որպես ծնողներ, դուք միշտ կձգտեք հասկանալ, թե ինչպես է ձեր երեխան զգում այդ ընթացքում և օգնել նրան:

Ձեզ համար ավելի հեշտ կլինի հասնել դրան ՝ իմանալով, թե ինչպիսի սոցիալական փոփոխություններ են տեղի ունենում նրա հետ:

Դիտարկենք մի քանի սոցիալական փոփոխություններ , որոնք պատահում են դեռահասության ընթացքում տղաների և աղջիկների հետ:

1. Սեփական անձի որոնումներ

  • Սեռական հասունությունը կարող է չափազանց շփոթեցնող լինել երեխայի համար. Նա չի կարողանում հասկանալ մեծահասակների աշխարհը և կիրառել իր մանկության նախկին փորձը:

Հետևաբար, նրա համար դեռ դժվար է հասկանալ, թե ով է իրականում `մեծահասակ թե երեխա։

  • երեխան կփորձի հասկանալ, թե ինչպես է գործում մեծահասակների աշխարհը և ինչպես պետք է իրեն պահի տարբեր իրավիճակներում.
  • եթե նրան երեխայի պես վերաբերվեք, նա դա վիրավորական կարող է համարել: Իսկ եթե նրան որպես մեծահասակ վերաբերվեք և պահանջեք համապատասխան պահվածք նրանից, նա կարող է մտածել, որ դուք նրան սահմանափակում եք և հրաժարվի կանոնները պահպանելուց:

Փոփոխություններ դեռահասների կյանքում

 

Խորհուրդ ծնողներին՝

Երեխային վերաբերվեք որպես մարդու, ով համատեղում է մեծահասակի և երեխայի հատկությունները:

Համոզվեք, որ նրան տալիս եք ոչ միայն բոլոր երեխաներին անհրաժեշտ սերն ու ուշադրությունը, այլև ավելի մեծ անկախություն և պատասխանատվություն:

2. Խնդիրներ ինքնագնահատականի հետ կապված

  • Այս փուլում երեխան ծանոթանում է շատ նոր մարդկանց հետ և ինքնաբերաբար համեմատում նրանց իր հետ։
  • երեխայի հետ կատարվող նոր պարտականությունները և փոփոխությունները շփոթեցնում են նրան: Սա նրան հանգեցնում է մտորումների, թե արդյոք նա ի վիճակի է իրազեկ որոշումներ կայացնել, և արդյոք նրա բնավորությունը բավականաչափ ուժեղ է.
  • այս ժամանակահատվածում երեխայի համար կարևոր է դառնում ցուցադրել իր բնավորության ուժը ընկերների և հասակակիցների ներկայությամբ:

Խորհուրդ ծնողներին՝

Համոզվեք, որ դուք աջակցում եք երեխային իր բոլոր գործողություններում, և ոչ միայն խոսքով, այլև գործողություններով:

Ցույց տվեք երեխային, որ դուք հավատում եք նրա ուժերին և օգնության հասեք, եթե դրա կարիքը լինի:

Թող ձեր երեխան իմանա, որ դուք սիրում և վստահում եք նրան, անկախ նրանից, թե ինչ է պատահում նրա հետ: