Դպրոցական տարիքում երեխաները սովորում են նոր հմտություններ, և ծնողների համար կարևոր է, որ նրանցում ձևավորվեն նոր սովորություններ։
Հանրաճանաչ ասացվածք կա, որ լավ սովորությունները պետք է զարգանան վաղ տարիքից:
Երբ երեխան գնում է դպրոց, նա պատրաստ է սովորելու նոր հմտություններ , այնպես որ ծնողները պետք է զարգացնեն նրա մեջ լավ սովորություններ:
Դիտարկենք նրանցից մի քանիսը՝
1. Առողջ սնունդ
Սա, թերևս, երեխայի մեջ զարգցնելու ամենադժվար սովորությունն է:
Ինչպես մյուս երեխաների մեծ մասը, ձեր երեխան գայթակղվելու է չիպերով կամ բլիթներով:
- Բացատրեք, թե որքան կարևոր է առողջ ուտելը և որքանով է անառողջ սնունդը վնասում ձեր երեխային:
- Պատրաստեք տանը կերակուրներ, որոնք ձեր երեխաները սովոր են ուտել արագ սննդի հաստատություններում (օրինակ, պիցցա կամ չիպսեր):
2. Սեղանի շուրջ վարքի կանոնները
Սա ձեր երեխային սովորեցնելու ամենակարևոր սովորույթներից մեկն է:
Երբ նա մասնակցում է ընտանեկան ընթրիքին, դուք պետք է սկսեք նրա հետ վարվել չափահասի պես և սովորեցնել նրան սեղանի վարքի կանոնները:
3. Լվանալ ատամները օրական երկու անգամ
Փոքր երեխաները հաճախ չափազանց ծույլ են ատամները օրական երկու անգամ խոզանակելու համար:
- Մի քանի րոպե սովորեցրեք ձեր երեխային, թե ինչպես ճիշտ լվանալ ատամները:
- Ատամները խոզանակելը զվարճալի գործողություն դարձրեք: Օրինակ ՝ ժամանակ առ ժամանակ կարող եք երեխային քաղցրավենիք տալ, եթե նա խոստանում է անմիջապես հետո ատամները խոզանակել:
4. Ժամանակին քնել
Սովորեցրեք երեխային հետևել օրվա կարգացուցակին
- Այս սովորությունը շատ կարևոր է այն ժամանակահատվածում, երբ երեխան դպրոց է գնում, և նա պետք է հավատարիմ մնա առօրյային:
- Դուք ինքներդ պետք է պահպանեք քնի ճիշտ ռեժիմը: Ձեր երեխան դժվար թե սովորի այս սովորությունը, եթե ինքներդ այն չկիրառեք:
5․Կարգի բերել սենյակը
- Ձեր երեխայի առօրյայում 10-15 րոպե հատկացրեք, որպեսզի իր խաղալիքները, գրքերը և այլ իրերը տեղադրի իրենց վայրերում.
- Խրախուսեք նրան լավ գործ կատարելու համար:
6. Պատասխանատու վերաբերմունք փողի նկատմամբ
Եթե ձեր երեխանարդեն բավականին մեծ է գրպանի փող ստանալու համար, սովորեցրեք նրան պատասխանատվությամբ տնօրինել փողը:
- Գնեք խոզուկ բանկ ձեր երեխայի համար:
- Խրախուսեք ձեր երեխային խնայել գումար և կառավարել ծախսերը փոքր բյուջեի շրջանակներում (ամբողջ ժամանակ մեծահասակները դա անում են. Սա ուսուցանեք նաև ձեր երեխային):
Օգնեք ձեր երեխային զարգացնել այս հասարակ հմտությունները, որոնք, անշուշտ, պետքական կլինեն:
Բացատրեք ձեր երեխային, թե ինչպես այս սովորություններին հետևելը կօգնի նրան ապագայում ավելի լավը դառնալ: