Նշագեղձերի հեռացումը վաղ տարիքում

Հետազոտությունները պարզել են, որ փոքր տարիքում նշագեղձեր հեռացնելը կարող է բարձրացնել վարակներ ստանալու ռիսկը։

Եթե ձեր նշագեղձերը հեռացվել են երեխա ժամանակ, ապա դուք ունեք ավելի մեծ հավանականություն հիվանդանալու հարբուխով կամ այլ ինֆեկցիոն հիվանդություններով:

Այս հեռացումը նաև մեծացնում է ալերգիաների, աչքերի և մաշկային հիվանդությունները ռիսկերը, ինչպես պարզել են Ավտրալիացի գիտնականները։

 

նշագեղձեր

 

Նշագեղձերը հաճախ հեռացվում են երբ երեխան ունենում է շնչառական խնդիրներ կամ ականջի վարակներ։

Հետազոտողները նշում են, որ մարմնի իմուն համակարգի այս կարևորագույն մասերի հեռացումը կարող է ազդանշան ուղարկել տարբեր տեսակի վարակների։

28 տարբեր տեսակի հիվանդություններ, ներառյալ՝  մակաբուծական վարակներ, դեմքի վարակներ, աչքի բարդույթներ, սրանց 78 տոկոսը առկա են հիմնականում այն մարդկանց մոտ, որոնք ունեցել են այս վիրահատությունը։

 

Այս հետազոտությունների հեղինակները նշում են, որ պետք է լինի այլընտրանքային որոշում, բոլոր տեսակի վարակներից խուսափելու համար։

Թիմ Միտչելը՝ օտոլարինգոլոգ և Royal College of Surgeons-ի խորհրդի անդամ, պատմում է, որ մինչև նշագեղձերի հեռացման վիրահատություն կատարելը, նրանք զրուցում են հիվանդների հետ, առաջարելով բուժման այլ տարբերակներ։

Վերջին մի քանի տասնամյակում կա նկատելի նվազում այս վիրահատությունների քանակի մեջ։

 

Մեկնաբանաություններ

avatar