Մրցակցությունը մի հարկի տակ ապրող երեխաներին բնորոշ դրսևորում է։
Ծնողների մեծ մասը կարող է հաստատել, որ հակամարտությունը տարածված է երկու կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում:
Մրցակցությունը Երեխաների միջև, ո՞րն է պատճառը
Ծնողների երեխաների նկատմամբ վերաբերմունքից կախված, երեխաների մոտ ձևավորվում են ներքին համակարգեր, որոնք մնում են նաև մեծ հասակում։
Յուրաքանչյուր երեխա ցանկանում է որպեսզի իր հետ հաշվի նստեն իր եղբայրներից ու քույրերից առանձին:
Նա ցանկանում է, որ ծնողները նրան ընկալեն որպես անհատականություն և գնահատեն նրա հատկությունները:
Օրինակ ՝ երեխան կարող է թերարժեք զգալ, քանի որ նա նույնքան սպորտային չէ, որքան իր եղբայրը:
Եթե ծնողները միևնույն ժամանակ ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նրա եղբոր նկատմամբ, ով զբաղվում է սպորտով, քան իր, նրա անլիարժեքության զգացումը ավելի է խորանում:
Եղբայրների և քույրերի միջև մրցակցությունը ավելի արագ է առաջանում:
Քանի որ երեխաները կարիք ունեն ծնողների ուշադրության և սիրո, նրանք սկսում են մրցել իրենց դիրքերի հաստատման համար:
Ինչպե՞ս հաղթահարել երեխաների միջև մրցակցությունը
- Երեխաների ծննդյան հերթականությունը մի ընդունեք որպես տարբերակիչ:
Որոշ ծնողներ տարբեր կերպ են վերաբերվում իրենց մեծ և փոքր երեխաներին:
Ընունված է համարել, որ առաջնեկը ավելի պատասխանատու է, ուստի ծնողները նրան տալիս են ավելի շատ գործողության ազատություն և ավելի քիչ են պատժում վատ վարքի համար:
Եթե կրտսեր երեխան զգում է, որ իրեն կաշկանդում են այն պատճառով, որ նա ամենաերիտասարդ երեխան է, ապա նա դժգոհության զգացողություն կունենա:
Ինչը և կարող է դառնալ մրցակցության պատճառ։
- Խուսափեք երեխաներին պիտակներ կպցնելուց
Եթե երեխաներից մեկին խելացի եք անվանում, իսկ մյուսին օրինակ `ծաղրածու, դա կհանգեցնի նրան, որ երկրորդ երեխան իրեն ոչ լիարժեք կզգա:
- Փորձեք ընտանիքում զգալ յուրաքանչյուր երեխայի կարևորությունը
Գուցե երեխաներից որևէ մեկին չեք առանձնացնում մյուսից, բայց միևնույն ժամանակ թողեք որպեսզի նրանք ինքնաարտահայտվեն և պարզապես սիրեք նրանց։
Գնահատեք յուրաքանչյուր երեխայի յուրահատուկ հատկությունները և ասացեք նրանց այդ մասին: Համոզվեք, որ երեխաներին ասում եք, որ բավականաչափ սեր ունեք նրանցից յուրաքանչյուրի համար:
- Բացատրեք երեխաներին, որ կյանքը միշտ չէ, որ արդար է, և ամեն ինչ միշտ չէ, որ միանշանակ է:
Սա կօգնի երեխաներին դառնալ ավելի ճկուն: