Մայրը՝ շատ շաքար օգտագործելու մասին

Այս մայրը հայտարարել էր, որ իր երեխաներին արգելելու է ուտել ցանկացած սնունդ, որը կպարունակի վնասակար շաքար:

Թոնիա Բոքսթոնը՝  գրքերի հեղինակ, խոհարար և 4 երեխաների մայրը, եղել է  Good Morning Britain-ի եթերում և խոսել է իր շաքարի դեմ քաղաքականության մասին։

Համեմատելով շաքարը թմրանյութի հետ՝  նա բացատրել է, որ չի թողնելու, որպեսզի իր երեխաներն ուտեն քաղցրավենիք։

“Հենց որ դու ուտում ես մեկը, շաքար ուղեղի վրա ունենում է նույն ազդեցությունն ինչ՝ թմրանյութը։”

 

շաքար

 

 

Ամանդա Ջենները՝ դաստիարակ-էքսպերտը, չհամաձայնվեց մոր խոսքերի հետ։

Նա պնդեց, որ նորմալ է երեխաներին պարգևատրել քաղցրով, քանի դեռ դա արվում է չափավոր։

Որոշ ծնողները սակայն չհամաձայնվեցին մայրիկի հետ, ասելով՝

” Սա հիմարություն է, երեխաները ոգևորվում են որևէ խնջույքի գնալուց, քանի որ գիտեն վերջում լինելու է տորթ”

” Ուղղակի ամեն ինչ արեք չափի մեջ և երեխայի հետ ամեն բան լավ կլինի”

Այնուամենայնիվ, որոշ ծնողներ համաձայն էին Միսիս Բոքսթոնի հետ, ասելով, որ ծնողները պետք է նվազեցնեն երեխային տրվող շաքարի չափաբաժնի քանակությունը։

Մարտին, Public Health England-ը հրապարակել է, որ Բրիտանիայում և՛ երեխաները, և՛ ծնողները կանոնավոր ուտում են չափից ավելի կալորիաներ, ինչն էլ նրանց համար դարձել է “նորմ”։