Մի օր մարդը իր համար քայլում էր փողոցով, երբ հանկարծ լսեց կատվի մլավոցը, որը գալիս էր մոտակա ծառի գագաթից:
Կատուն բարձրացել էր ծառի վրա և չէր կարողանում իջնել ցած:
Այդ տեսնելով մարդը իսկույն ևեթ բարձրացավ ծառը կատվին ներքև իջեցնելու:
Բայց կատուն հանկարծակիորեն սկսեց թաթով ճանկռել մարդուն:
Մարդու ձեռքը ցավաց և սկսեցին երևալ արյան առաջին կաթիլները:
Չնայած դրան նա կրկին ձեռքը մեկնեց, որպեսզի օգնի կատվին, ինչին պատասխան կատուն դարձյալ ճանկռեց մարդու ձեռքը:
Մարդը առանց հուսահատ լինելու ջանում էր օգնել կատվին:
Ճանապարհով անցնող մեկ այլ անցորդ տեսավ այս ամենը և ասաց մարդուն, որ իր ինչ գործն է կատուն ինչ է արել, թող այդպես էլ մնա, տեղն է իրեն, ինչու է բարձրաել եթե իջնել չի կարող:
Թող էդպես էլ մնա. ավելացրեց անցորդը, նա իջնելու ճանապարհը ուշ թե շուտ կգտնի:
Մարդն ուշադրություն չդարձրեց անցորդի ասածներին և վերջապես իջեցրեց կատվին ծառի վրայից:
Կատվին բաց թողնելուց հետո շրջվեց դեպի անցորդը և ասաց, որ կատուն կենդանի է և նրա բնազդաբար է իրեն ճանկռել:
Իսկ ինքը ի տարբերություն կատվի մարդ է և որպես մարդ իր բնազդն է համարում միշտ գտնվել կարեկից և բարի:
ԽՐԱՏ՝ Բոլորին վերաբերվեք այնպես, ինչպես կցանկանաք, որ ձեզ վերաբերվեն, հավատարիմ մնացեք ձեր սեփական կանոններին և ոչ թե այլոց, որոնք կփորձեն ձեզ թելադրել իրենցը: