Կատարողական գործառույթների զարգացումը երեխաների մոտ

Կատարողական գործառույթները այն ճանաչողական հմտություններն են, որոնք մենք պետք է դրսևորենք՝ կոնֆլիկտների ժամանակ կամ այլ շեղումների ազդեցության տակ, որպեսզի վերահսկենք և կարգավորենք մեր մտքերը, հույզերն ու գործողությունները:

Հոգեբանները երբեմն տարբերակում են «սառը» կատարողական գործառույթները։

Դրանք  վերաբերում են ճանաչողական հմտություններին (օրինակ ՝ մտքում հաշվելու ունակություն)։

Եվ «Թեժ» գործառույթները, որոնք օգնում են կարգավորել հույզերը (օրինակ ՝ զայրույթը վերահսկելու ունակություն):

Գոյություն ունեն կատարողական գործառույթների 3 տեսակներ

  1. Ինքնատիրապետում `գայթակղությանը դիմակայելու և դրա փոխարեն ճիշտ գործելու ունակություն։

Այն օգնում է երեխաներին կենտրոնանալ, գործել ավելի քիչ իմպուլսիվ և ցանկացած աշխատանք կատարելիս լինել ավելի կենտրոնացած։

2. Աշխատանքային հիշողություն` տեղեկատվությունը հիշելու ունակություն, ենթադրություն, թե որտեղ կարելի է այն օգտագործել, գաղափարների միջև կապ հաստատել և առաջնահերթություն տալ:

      3. Ճանաչողական ճկունություն՝ ստեղծագործական մտածելու և իրենց պահվածքը փոխելու ունակություն ՝ փոփոխվող հանգամանքներին համապատասխան։

ճանաչողական ճկունությունը մեզ թույլ է տալիս օգտագործել երևակայություն և ստեղծագործականություն ՝ խնդիրները լուծելու համար:

Կատարողական գործառույթների զարգացումը երեխաների մոտ

Որքանո՞վ է դա կարևոր

Ճանաչողական գործառույթները շատ կարևոր են երեխայի զարգացման համար:

Դա վկայում է այն մասին, որ որքանով երեխան զարգացրեց գործադիր գործառույթները վաղ տարիքում, ապա կարելի է վստահորեն ենթադրել, թե որքան բարձր է լինելու նրա ուսումնական կատարողականությունը դպրոցում, որքանով նա կկարողանա իր դերը գտնել հասարակության մեջ և այլն։

Ի՞նչ կարելի է անել

Հոգեբանների աշխատանքը նախադպրոցական երեխաների հետ կարող է մեծ դրական ազդեցություն ունենալ։

Դրա շնորհիվ նրանք կարող են բարելավել գիտական առաջադիմությունը, զարգացնել սոցիալական և հուզական հմտությունները և ստեղծել նոր կապեր:

Վաղ միջամտությունը կարող է նվազեցնել նաև խանգարումների հետ կապված դժվարությունները, ինչպիսիք են ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարումը և վարքի խանգարումները:

Նման դասերը լավ արդյունքներ են տալիս 4-5 տարեկան երեխաների մոտ:

Այս դասերի ընթացքում երեխան սովորում է ինքնակարգավորման հմտությունները, առավել հաճախ ՝ խաղային ձևով: