Որպես ծնող, դուք ցանկանում եք, որ ձեր երեխան սկսի կարդալ վաղ հասակից։
Եթե դուք փնտրում եք արդյունավետ մեթոդներ ձեր երեխային վաղ հասակից կարդալ սովորեցնելու համար, կարող եք դրանք գտնել այստեղ։
Ունեցեք գունավոր և հետաքրքիր գրքեր և կարդացեք ձեր երեխաների համար։
Դժվար է սովորել որևէ բան առանց այն բացահայտելու։ Երեխային կարդալ սովորեցնելու համար պետք են ջանքեր՝ ճիշտ ուղղությամբ։
Որպեսզի ձեր երեխաները հետաքրքրվեն ընթերցանությամբ, դուք պետք է նրանց տաք գունազարդ և հետաքրքիր հեքիաթների գրքեր։
Դուք պետք է ժամանակ տրամադրեք, նստեք նրանց կողքը և կարդաք այդ գրքերը։
Այս կերպ նրանք կսիրեն գրքերը։
Եղեք համբերատար։
Դուք պետք է ցուցաբերեք համբերատարություն, որովհետև ձեր երեխան կարող է հետաքրքրված չլինել պատմություններով։ Այսպիսով, եղեք համբերատար նրանց հետ։
Երբ բարձրաձայն կարդում եք, ցույց տվեք նրանց նկարներ և տվեք մի քանի հարց։ Սա շատ կարևոր է ձեր երեխայի հետաքրքրվածությունը մեծացնելու համար։
Երեխաները սկսում են հասկանալ 3-4 տարեկանում, այնպես որ մի մոռացեք մի քանի հարց տալ նրան։
Պահեք գրքերը երեխայի մոտ։
Եթե ձեր նպատակն է երեխային կարդալ սովորեցնելը, մի վախեցեք մի քանի փոքրիկ պատռվածքից։ Գրքերը պահեք երեխային հասանելի վայրում։ Լավ կլինի ունենալ գրքերի համար հատուկ պահարան։ Մանուկ հասակից երեխան պետք է իմանա, որ կարդալը կարևոր է, նաև՝ հետաքրքիր։
Օգնեք ձեր երեխային, որպեսզի նա կարդա ինքնուրույն։
Դուք պետք է նրանց համար կարդաք միայն սկզբում։ Հենց որ երեխային հետաքրքրեցին գրքերը, նա կփորձի կարդալ ինքնուրույն։ Սա այն պահն է, երբ դուք պետք է բռնեք նրա ձեռքը։ Ուղղեք երեխային, երբ նա սխալվում է և փորձեք աշխատել այդ սխալի վրա։ Եթե բառերը շատ բարդ են նրա համար, օգնեք արտասանել, բացատրեք բառերի իմաստը և օգտագործեք նմանատիպ բառեր հետագայում։
Սովորեցրեք երեխային կարդալ ձեզ համար։
Այն ժամանակ, երբ երեխան ունակ է ինքնուրույն կարդալ՝ առանց ձեր օգնության, սովորեցրեք նրան բարձր կարդալ ձեզ համար։ Կենտրոնացեք նրա վրա, որ բառերը արտասանեն ճիշտ։ Սա չի վերաբերվում միայն հեքիաթների գրքերի, յուրաքանչյուր բան որ ձեր երեխան կկարդա, թող լինի բարձրաձայն։ Խորհուրդ չի տրվում երեխայի խոսքը կտրել կարդալու ժամանակ, քանի որ դա կխանգարի իրեն հասկանալ իր կարդացած նյութի իմաստը։ Ուղղեք երեխայի սխալները, երբ նա ավարտում է նախադասությունը։