Երեխաների կողմից տրվող և անվերջանալի թվացող ինչու՞ հարցը ամենևին էլ նպատակ չունի ծնողներին հունից հանելու։
Գիտանկանների անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այդ հարցը երեխաները տալիս են ելնելով անկեղծ հետաքրքրասիրությունից։
2-5 տարեկան հասակում երեխաների ուղեղը կլանում է նոր տեղեկատվությունը սպունգի պես։
Այդ պատճառով նրանք ավելի ակտիվորեն ուզում են հարցնել և իմանալ պատասխան իրենց հետաքրքրող բանի մասին, քան նախապես ինքնուրույն մտածել։
Միչիգանի համալսարանի ավագ հետազոտող Բրենդի Ֆրեզիերը ասել է՝
Նույնիսկ ամենափոքր հասակից երբ երեխաները սկսում են հարցնել ինչպե՞ս և ինչու՞, նրանք դա անում են որպեսզի ստանան բացատրություններ։
Բավարարող պատասխանները ստանալուց հետո նրանք արդեն փորձում են էլ ավելի խորանալ։
Երեխաները ավելի շատ դեր են խաղում իրենց շրջակա աշխարհի ճանաչման հարցում քան մենք կարող ենք պատկերացնել։
Մեկ այլ հետազոտություն ժամանակ որտեղ 2-4 տարեկան երեխաները խոսում էին իրենց ծնողների հետ, հետազոտությունը իրականացնողների, հյուրերի և այցելուների, ցույց տվեցին որ՝
Երեխաները իրենց հարցի պատասխանը ստանալուց անմիջապես տալիս էին մեկ այլ հարց, կամ կրկին անգամ կրկնում էին նախորդ հարցը։
Քանի որ նրանք համարում էին որ տրված պատասխանը բավարար չէր նրանց ծագած հետաքրքրությունը բավարարելու համար։
Այդ երեխաների կողմից հաճախ տրվող հարցերից էին՝
-Մայրիկ, ինչու՞ է իմ փորիկը այսքան մեծ կամ ինչպե՞ս կարող են օձերը լսել եթե չունեն ականջներ, ինչու՞ ենք անջատում սենյակի լույսերը և այլն։
Ֆրեզիերը հետազոտությունից հետո ասաց՝
-երևում է երեխաները ունեն իրենց հետաքրող հարցի պատասխանը իմանալու օպտիմալ չափաքանակ, նրանք չեն ուզում շատ ընկղմվել մանրամասների մեջ։
Համեմատելով ամբողջական պատասխանը թերիի հետ, նրանք եկան այն եզրակացության որ՝
Դեպքերի 30% և ավելի դեպքում երեխաները ամբողջական պատասխանը ստանալուց հետո գլխով կթափահարեն կամ կասեն -օֆֆֆ։
Քանի որ պատասխանը կթվա նրանց շատ երկար, մանրամասն և ձանձրալի։
Թերի պատասխան ստանալու դեպքում երեխաների շուրջ 13% -ը նման կերպ կվարվեր։
Եվ երեխաների շուրջ 20%-ը թերի պատասխան ստանալուց հետո ևս մեկ անգամ կրկնի իր հարցը որպեսզի ստանա իրեն բավարարղ պատասխան։