Հիասթափությունը երեխաների մոտ․ ինչպե՞ս հաղթահարել

Հիասթափությունը որևէ բանի հանդեպ կարող է առաջանալ ինչպես երեխաների այնպես էլ նրանց ծնողների մոտ։

Ինչպե՞ս եք վերաբերվում այն դեպքերում, երբ ձեր երեխան ինչ-որ բանից նեղված է և հիասթափություն է ապրում։

Պատկերացնենք մի իրավիճակ՝

Երեխան չի կարողանում լուծել մաթեմատիկայի տնային աշխատանքը

Դուք նրան բացատրում եք, թե ինչպես լուծել խնդիրը 20 րոպե, բայց նա դեռ ասում է. «Ես ոչինչ չեմ կարող անել»։

Ի՞նչ կզգաիք դուք այս դեպքում եթե լինեիք նրա փոխարեն։

Ամերիկյան հոգեբանների նոր ուսումնասիրությունները բացատրում են, թե ինչպես են ծնողների հուզական վիճակն ազդում երեխայի հուզական վիճակի վրա:

Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) մի խումբ գիտնականներ անցկացրել են փորձ, որին մասնակցել են դպրոցական երեխաները և նրանց ծնողները:

Փորձի բուն իմաստն այն էր, որ երեխաները բախվել են բարդ առաջադրանքի: Հետազոտողները պարզել են, որ ծնողները, ովքեր հանգիստ են մնում նման իրավիճակներում, կարող են օգնել երեխային հաղթահարել իրենց բացասական հույզերը:

Հիասթափությունը

Երեխաների հուզական վիճակը հիասթափությունը չափելու համար օգտագործվել է էլեկտրասրտագրության մեթոդ:

Սա հնարավորություն տվեց հաստատել, որ երեխաները անգիտակցաբար զգում են իրենց ծնողների հուզական վիճակը: Արդյունքում, ծնողների հույզերը փոխանցվում են երեխաներին:

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ վերահսկել ձեր սեփական հույզերը և հաղթահարել հիասթափությունը։

  1. Եթե ինչ-որ բանից նեղված եք, մի քանի խորը շունչ քաշեք և հաշեք մինչև տասը:

  2. Ուշադրություն դարձրեք ցանկացած ազդանշանին, որով երեխան արտահայտում է  իր հույզերը: Դա կարող է լինել մարմնական ազդանշաններ, ձայնի տոնայնության փոփոխություն և այլն:

  3. Հանգիստ տոնով ասեք երեխային, որ դուք նկատում եք նրա զգացմունքները: Օրինակ ՝ ասեք նրան. «Տեսնում եմ, որ դու նեղացել ես»

  4. Փորձեք հասկանալ, թե ինչն է անհանգստացնում ձեր երեխային։ Եթե նապախես չգիտեք, թե ինչն է ապա կարող է որևէ բան ենթադրել և մխիթարել նրան, ասելով որ շատ լավ հասկանում եք, թե ինչ է նա զգում այժմ։

  5. Ավելի մեծ երեխաների հետ գուցե հարկ լինի ավելի համառ լինել: Ասացեք ձեր երեխային. «Գիտեմ, թե ինչու ես նեղացել»: Այնուհետև բացատրեք, թե ինչու է նրա ցանկությունն անիրատեսական:

  6. Ժամանակ հատկացրեք  երեխային սովորեցնելու համար, թե ինչպես պետք է վերահսկել իր հույզերը դեռ փոքր հասակից: