Ի՞նչն է միավորում մոլորակի վրա ապրող բոլոր երջանիկ մարդկանց։
Վերջերս կատարվեց ուսումնասիրություն, որի համաձայն ՝ գիտնականները վերլուծում էին մարդկանց կյանքի ընդհանուր նշանները, ովքեր գոհ են իրենց կյանքից և իրենց երջանիկ են համարում:
Դիտարկենք ստորև՝
1. Հարաբերություններ
Հենց ամուր և պինդ հարաբերություններն են և սոցիալական կապերը, որոնք մարդուն ստիպում են զգալ և երջանիկ և որը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում։
Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում նրանք դիտարկել են մի խումբ տղամարդկանց իրենց կյանքի ընթացքում մինչև 80 տարեկան:
Երջանիկ էին այն մարդիկ, ովքեր ջերմ հարաբերություններ ունեին ընտանիքի և այլ մարդկանց հետ:
Սիրելու և սեր զգալու կարողությունը միակ գործոնն էր 80 տարեկան մարդկանց բարեկեցության մեջ:
Այլ կերպ ասած, ընտանիքի և ընկերների հետ ջերմ շփումը երջանկության և երկարակեցության բանալին է:
2. Օգնեք ուրիշներին
Սոցիալական կապերը և ուրիշներին օգնելը շատ ավելի կարևոր են, քան առողջ ապրելակերպը
Հարկ է նշել, որ երջանկության և երկարակեցության բանալին հենց ուրիշներին օգնելն է առաջինը, առանց փոխարենը որևէ բան սպասելու։
Իրականում, ուրիշների օգնությունից կախվածությունը բացասական ազդեցություն է ունենում մարդու երջանկության վրա:
Ուրախությունն այն մարդկանց դեմքին, ում դուք օգնում եք, ուրախություն է բերում ինքներդ ձեզ:
3. Երջանիկ մանկություն
Մոլորակի ամենաերջանիկ մարդիկ երջանիկ մանկություն և ջերմ հարաբերություններ ունեցածներն են ընտանիքի հետ։
Սա ողջ կյանքի ընթացքում լավատեսության և երջանկության բանալիներից է:
Դրանից հետևում է, որ ծնողների բաժանումը բացասական գործոն է հանդիսանում երեխայի համար։
Նաև ծնողների ամուսնալուծությունը ապագայում երեխաների ծխելու և ալկոհոլային կախվածության պատճառ է դառնում:
Նման մարդիկ, միջին հաշվով, ավելի քիչ կրթված են, ավելի քիչ հավանական են հաջողության հասնելու իրենց կարիերայում և ավելի շատ հակված են ամուսնալուծության:
Մենք չենք կարող փոխել մեր սեփական մանկությունը, բայց սա պետք է հիշենք `սեփական երեխաները մեծացնելիս:
4․ Ոչ հաճելի աշխատանքից հրաժարվելը
Եթե ամեն օր աշխատանքի եք գնում բացասական մտքերով ծանրաբեռնված, ապա այն պետք է հնարավորինս արագ փոխեք:
Երկար տարիներ նվիրվելով այն գործին, որը դուք չեք սիրում, սկսում եք մտածել, որ ձեր կյանքում մեծ սխալ եք թույլ տվել, և զղջում եք դրա համար:
5. Ֆինանսական անվտանգության զգացողություն
Երջանիկ մարդիկ բավականաչափ գումար ունեն իրենց կարիքները բավարարելու համար, և նրանք գիտակցում են դա։
Վերջինս հատկապես կարևոր է:
Փող ունենալը բավարար չէ. Պետք է նաև հավատալ, որ ունեցածը բավարար է:
Կարևոր է նաև պարտքեր չունենալը։
Պակաս կարևոր չէ նաև, թե ինչպես եք գումարը ծախսում:
Նրանք, ովքեր գումար են ծախսում տպավորությունների վրա (օրինակ ՝ շատ ճանապարհորդել) ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր գումար են ծախսում նյութական ակտիվների վրա (օրինակ ՝ թանկարժեք մեքենաների կամ բնակարանների գնում):