Երեխայի քնելու դիրքը նշանակալի դեր է խաղում ՝ նրանց առողջ և ապահով քուն ունենալու հարցում:
Նորածին երեխաների մոտ մինչև 1 տարեկան դառնալը շատ կարևոր նշանակություն ունի քնեու ճիշտ դիրքերը:
Շատ հաճախ մանկական մահացության դեպքեր են գրանցվում հենց քնելու սխալ դիրքի պատճառով:
Այդ իսկ պատճառվ հատկանշական է իմանալ թե որ դիրքերն են ամենալավը ձեր երեխայի առողջության և նման դեպքերից խուսափելու համար:
Երեխայի համար ամենաառողջարար քնելու դիրքը համարվում է՝ մեջքի վրա քնելը:
Առոջ և իրենց ժամանակին ծնված երեխաներին խորհուրդ է տրվում քնեցնել հենց այս դիրքով, թե ցերեկային կարճաժամկետ քնի դեպքում, թե ողջ գիշերվա դեպքում:
- Այս դիրքով քնելու դեպքում երեխաների մոտ բաց և ազատ են մնում շնչուղիները:
- ԱՄՆ-ի Երեխաների Առողջության Պահպանման ինստիտուտը այս դիրքը որակել է որպես ամենաօգտակարը երեխաների համար:
- 1992թ.-ից սկսած ԱՄՆ-ում անցկացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ մեջքի վրա քնեու դիրքի շնորհիվ նվազել է մանկական մահացության թիվը շուրջ 50%-ով:
Մեջքի վրա քնելու դիրքը նաև զերծ չէ բացասական հետևանքներից:
Չափից շատ երեխային մեջքի վրա քնեցնելու դեպքում կարող է առաջանալ՝դիրքային պլագիոզեֆալիա, որի դեպքում երեխայի գլխի ետնամասը կարող է շոշափելիորեն հարթանալ:
Հիմնականում այն նորից գալիս է իր նախնական վիճակին երեխայի 1 տարին լրանալուն պես և կարիք չի զգացվում որևէ բժշկական միջամտության:
Ստորև կնշենք վերականգնողական պարզ հնարքներ բարդություններից խուսափելու համար:
- Երեխայի արթուն գտնվելու ժամանակ պառկեցրեք նրան փորի վրա:
- Արթուն ժամանակ երեխային թողեք հանգստանա կողքի վրա կամ կրկին փորի վրա, մի թողեք որպեսզի կրկին շրջվի մեջքի վրա:
- Նվազեցրեք ճանապարհ գնալու ժամանակը որտեղ երեխան պետք է նստի car-seat(երեխաների համար նախատեսված մեքենայի նստետղ)-ի մեջ:
- Ավելի շատ պահեք երեխային ձեր գրկում փորիկը հենելով դեպի ձեզ, որպեսզի գլխի ետնամասը մնա ազատ:
- Հաճախ փոխեք երեխայի ուղղությունը օրորոցի մեջ, որպեսզի նա միշտ նույն պատկերը չտեսնի և այսպիսով գլուխը գտնվի շարժման մեջ:
Փորի վրա քնելու դիրքի բացասական կողմերն են՝
- Կարող է ճնշում տեղի ունենալ երեխայի ծնոտի վրա, որը կխանգարի շնչառությանը
- Հավանակն է որ երեխան բերանով շատ մոտիկ կլինի անկողնուն ինչն էլ նշանակում է որ նա կշնչի նույն թթվածինը
- Ներքնակի շատ փափուկ լինելու դեպքում երեխան կարող է շնչահեղձ լինել