Երեխայի աճը։ Տասներորդ ամիս

10 ամսական հրաշք

 

10 ամսական երեխայի մոտ արդեն կարելի է նկատել էական տարբերություններ նախորդ ամիսների հետ համեմատած։

Նա գնալով դառնում է ավելի անկախ և ինքնուրույն, փորձում է ձևավորվել որպես անհատ, դառնում է ավելի շփվող։

10 ամսական երեխանները օրեցօր հղկում են իրենց բնավորության գծերը, դառնում են ավելի հանգիստ կամ չարաճճի։

Գնալով ամրանում են նրանց մկանները, աստիճանաբար վարպետանում են իրենց մարմինը կառավարելու հարցում՝ կարողանում են ձեռքից ձեռք առարկանել փոխանցել, ամրանում է ձեռքի բռնվածքը։

Դուք կարող եք շարունակել զարգացնել երեխայի կերակրացանկը, ավելացնելով մրգեր, բանջարեղեններ, հացահատիկեղեն, կաթնամթերք և այլն։

Խուսափեք երեխային տալ չամիչ, եգիպտացորենի հատիկներ, ընկուզեղեն կամ  շրջանաձև կտրտված  այլ ուտելիքներ։

Երեխանրը դեռ այդ տարիքում  ունակ չեն այդ ամենը կուլ տալու և կարող են խեղդվել ուտել փորձելու ընթացքում։

Կարևոր է ուշադրություն դարձնել երեխայի քնի ռեժիմի վրա, օրվա ընթացքում խաղալ նրա հետ,  և  ուշադրություն դարձնել, թե ինչով է խաղում երեխան ապահովության նորմերից ելնելով։