Ձեր փոքրիկը դարձել է 12 ամսական։ Դուք հավանաբար արդեն նշել եք կամ շուտով կնշեք նրա առաջին ծննդյան օրը՝ միամյակը։
Դուք կարող եք նկատել թե ինչպես է ձեր փոքրիկը փոխվել, մեծացել, զարգացել այս մեկ տարվա ընթացքում։
12 ամսական երեխան հավանաբար արդեն կարողանում է քայլել, եթե նա դեռ չի քայլում ինքնուրույն , պետք չէ անհանգստանալ։
Հիշեք՝ ցանկացած երեխա ունի իր աճի անհատական ժամանակացույցը, շատ մոտ ապագայում երեխան արդեն կսկսի քայլել ինքնուրույն։
Նա կարող է քայլել որևէ մեկի օգնությամբ, կամ որևէ բանից կառչած։ Այս ամենը հանդիսանում է նաև լավ մարզանք մկանների համար։
Երեխայի մեծանալու հետ մեկտեղ նրա հետ շփումը դառնում է էլ ավելի հետաքրքիր և երկկողմանի։
Օրինակ եթե դուք նրան հարցնեք թե ո՞րտեղ է գտնվում նրա քիթը, ամենայն հավանականությամբ նա արդեն ունակ կլինի այն մատով ցույց տալու։
12 ամսական երեխային արդեն կկարողանաք սովորեցնել տարրական վարվելակերպի կանոններ, օրինակ ասել շնորհակալություն կամ խնդրեմ։
Դուք կարող եք նաև նրան հորդորել որպեսզի խաղալուց հետո, իր հետևից կարգի բերի խաղալիքները և խաղասենյակը։
Երեխայի խաղաոճը նույնպես կարող է փոխվել այդ տարիքում ։
Քանի որ նա արդեն կարողանում է վարժ օգտագործել իմ մատեր և բարելավվել է դրանց բռնվացքը, նա կկարողանա արդեն փոքր առարկաներ վերցնել դրանց միջոցով։
Միևնույն ժամանակ 12 ամսական երեխան արդեն կցանկանա ավելի շարժուն, ակտիվ և էներգետիկ խաղեր խաղալ, որպեսզի զարգացնի իր ոտքերի և ձեռքերի մկանները։
Երեխան կփորձի խառնաշփոթ առաջացնել, նետել այս ու այն կողմ իր խաղալիքները և պարագաները, անկանոն վազել, ձեռքերով և ոտքերով հարվածել։
Որպեսզի նրան ավելի հեշտ կարողանաք նոր բառեր սովորեցնել, ցույց տվեք առարկան, ասեք թե այն ի՞նչպես են անվանում , ասեք նրա գույնը։
Հաշվել սովորեցնելու համար կարող եք քայլելիս կամ աստիճաններ բարձրանալիս հաշվել ամեն քայլը կամ աստիճանը։
Հիշեք, որ յուրաքանչյուր երեխա զարգանում է տարբեր ժամանակացույցով, Բայց 12-րդ ամսվա վերջում ձեր երեխան արեն պետք է կարողանա քայլել ինքնուրույն , հարաբերականորեն կարողանալ խոսել, ճանաչել ծանոթ դեմքերը և իմանալ նրանց անունները։