Երեխայի աճը։ Երկրորդ ամիս

Ճիշտ է, ծնողները երբեմն չեն նկատում, բայց երեխան արագ է աճում:

Նա արդեն փորձում է զրուցել, բազմաթիվ հնչյուններ արձակելով:

Սկզբում թվում է, թե երեխայի ձայնը ոչ մեկին չի հասցեագրված, այլ պարզապես նա բլբլում է իր հաճույքի համար:

Շուտով փոքրիկը կհասկանա, թե ինչպես կարելի է կոկորդի, լեզվի ու բերանի օգնությամբ փոխել այդ հնչյունները, ու այդ հմտության ձևավորմանը զուգընթաց` կարելի է նկատել, որ այդ հնչյուններն ուշադրություն գրավելու միջոց է:

 

երեխա

 

Երեխայի զարգացումը

Փոքրիկը կարող է`

– Ժպտալ

– Աղու-աղու անել

– Փորիկի վրա պառկած վիճակում գլուխը բարձրացնել մոտավորապես 45 աստիճան

– Բռնել ափի մեջ դրած չխկչխկան խաղալիքը, մի քանի վայրկյան պահել:

– Դեմքից վերև պահած շարժվող առարկային հետևել:

 

Ինչպիսին են երեխայի մերսման և մարմնամարզման վարժությունների առանձնահատկությունները կյանքի առաջին երեք ամիսների ընթացքում:

Այդ հասակում փոքրիկների ձեռքերի ու ոտքերի մկանների գործունեության տոնուսը բարձր է: Այդ պատճառով առայժմ պետք է կիրառել միայն շոյող մերսում, որովհետև այն թուլացնում է մկանները:

Չի կարելի կատարել պարզ մեխանիկական գործողություններ։

Օրինակ` մոտեցնել և հեռացնել փոքրիկի թաթիկները: Շեշտը պետք է դնել այն վարժությունների վրա, որոնք աշխուժացնում են բնածին ռեֆլեքսների դրսևորումը:

Ինչպես ցույց է տալիս փորձը, որքան շուտ օգնեք բնածին մեխանիզմները գործի դնելուն, Ձեր փոքրիկը այնքան ավելի արագ կսովորի տիրապետել իր մարմնին:

Լացը

 

Ենթադրվում է, որ երկարատև լացի պատճառը աղիքների ջղաձգության հետևանքով առաջացած ծակծկոցներն են: Փոքրիկը տոտիկները ձգում է դեպի փորիկը և սուր ձայնով լաց լինում:

Խիթերը սովորաբար հայտնվում են երեխայի ծնվելուց հետո` առաջին երեք շաբաթում, անհետանում են երեք ամիս անց:
Դժբախտաբար խիթերը չեն բուժվում, չնայած դեղատներում երբեմն լինում են առանց դեղատոմսերի վաճառվող դեղամիջոցներ, որոնք իբր թե բուժում են խիթերը: Այդ դեղամիջոցներն օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Երեխայի լացի պատճառը միայն խիթերը չեն:

Փոքրիկներից մի քանիսը լալիս, միշտ գոռում են օրվա նույն ժամին:

Այդպիսի նոպայի ժամանակ երեխային պետք է օրորել, խաղալիքով շեղել նրա ուշադրությունը:
Լաց լինող երեխային չի կարելի մենակ թողնել:

Այդ հասակում ճիչը երեխայի ուշադրություն գրավելու միակ միջոցն է, ու ծնողները միշտ պետք է արձագանքեն դրան:

Առաջին դասերը

 

Փոքրիկն անընդհատ սովորում է ղեկավարել իր մարմինը: Փորիկի վրա պառկած` նա արդեն բարձրացնում է գլուխը, այդ դիրքում շնչում բերանով ու քթով: Ծնողների ձեռքերին հենված` նա կարող է ամբողջ մեկ րոպե պահել գլուխը, իսկ երբ նրա թաթիկին հպվում են չխկչխկանով, նա ձգվում է դեպի խաղալիքը: Դա նրա առարկաները բռնելու առաջին փորձերն են:

 

 

Բժշկական առաջին ստուգումը

 

6-8 շաբաթական փոքրիկին առաջին անգամ պետք է տանել բժշկի մոտ:

Այդ ստուգումները երեխայի առողջության պահպանմանը, հիվանդությունների վաղ ախտորոշմանը, բուժմանը նպատակամղված պետական ծրագրի մասն են:

Եթե ստուգումների ժամանակ հայտնաբերվեն երեխայի ֆիզիկական առողջության, զարգացման կամ վարքագծի խախտումներ, պետք է արագ բուժել: Մինչ դպրոցական տարիքի ողջ ընթացքում երեխային բազմիցս կստուգեն բժիշկը և բուժքույրը:

Դա շատ կարևոր է, քանի որ այդ ստուգումների ժամանակ հայտնաբերվում են ոչ միայն բացահայտ, այլև թաքնված հիվանդությունները:
Առաջին այցելության ժամանակ փոքրիկին կշռում են, չափում հասակը, գլխի շրջագիծը, արձագանքում ծննդյան օրվանից հետո կատարված բոլոր փոփոխությունները:

Ծնողներին բացատրում են, թե հաջորդ ամիսներին երեխան ի՞նչ պետք է սովորի, ինչպե՞ս պիտի սնվի, քնի և այլն: Բժիշկն ու բուժքույրը կհետաքրքրվեն, թե փոքրիկը ինչպե՞ս է ուտում, քնում, ծնողները, ընտանիքի մյուս անդամները ինչպե՞ս են հարմարվել նրան:

 

Նյութի Էլեկտրոնային սկզբնաղբյուրը` Doctors.am