Երեխայի աճը։ Յոթերորդ ամիս

Փոքրիկ հետաքրքրասեր

Երեխայի 7  ամսեկան հասակում, ձեր փոքրիկը կցուցաբերի առավել ակտիվություն քան նախորդ ամիսներին:

Նա կդառնա ավելի շարժուն, կսկսի ուտել ավելի պինդ կերակուրներ և ձեռք կբերի նոր հմտություն՝ սողալ հատակին։

Երեխային կսկսի ավելի շատ հետաքրքրել նրան շրջապատող աշխարհը, տվեք նրան ժամանակ քնելուց առաջ որպեսզի նա ուսումնասիրի։

Միշտ մտապահեք՝ այդ տարիքում երեխայի համար ամենակարևորը  քունն է։ Այն պետք է լինի առաջնահերթություն։

Քնի  ժամանակահատվածում է տեղի ունենում երեխաների ամենակենսական աճը։

Կարևոր է նաև այս տարիքում երեխայի համար կարդալ ճանաչողական գրքեր շրջակա աշխարհի մասին , միասին լսել երգեր։

Երեխայի յոթերորդ ամսում արդեն պետք է հոգ տանել բերանի հիգիենայի մասին, շատ երեխաներ արդեն իսկ ատամ են հանում այդ ամսում։

Նրա ուղեղը արդեն կարող է տարբեր կերպով արձագանքել շրջակայքում կատարվող բաներին, օրինակ՝ ժպտալ, տխրել, արտասվել։

Նա տարբերում է նաև ծանոթ դեմքերը, արձագանքում է երբ լսում է իր անունը , փորձում է արտաբերել տարբեր ձայնարկություններ, սիրում է իրեն հայելու մեջ նայել։

Յոթերորդ ամսում երեխան կկարողանա ձեռքից ձեռք փոխանցել առարկաները, նստել առանց օգնության, կողքից կողք շրջվել։