Երեխաները և ընտանի կենդանիները

Ինչու՞մն է բանը, որ ընտանի կենդանի պահելը ունենում է լավ ազդեցություն երեխաների վրա։

Հետազոտությունների մասնակիցները առաջարկում են մի քանի վարկած։

Դրանք ներառում են՝  կենդանիների ազդեցությունը ստրեսսի նվազման վրա, երեխաների մեջ հոգատարության զգացումի արթնացում և այլն։

 

ընտանի կենդանի

 

Որպեսզի ուսումնասիրեն ընտանի կենդանիների ազդեցությունը երեխաների վրա, հետազոտողները օգտագործել են պատասխաններ այն ընտանիքներից, որոնք ունեն 5- 11 տարեկան գոնե մեկ երեխա։

Ծնողներին տրվել են մի շարք հարցեր իրենց երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության մասին։ հետազոտությանը մասնակցել էին 5,191 երեխաներ։ 2,236-ը ապրում էին շան կամ կատվի հետ, իսկ մնացած 2․955-ը՝ ընտանիքներում, որտեղ չկային ընտանի կենդանիներ։

 

կենդանի

 

Այն երեխաները, որոնք պահում են որևէ կենդանի ավելի լավ վիճակում են:

 

Ինչպես որ ակնկալվում էր, արդյունքները ցույց տվեցին, որ այն երեխաները, որոնց ունեն ընտանի կենդանի, ավելի լավ վիճակում են։

 

Այդ երեխաները, ըստ իրենց ծնողների՝

  • շատ առողջ են
  • ավելի լսող և հնազանդ են
  • ֆիզիկապես ավելի ակտիվ են
  • ավելի քիչ են ունենում տրամադրության անկում
  • ունեն ավելի քիչ վատ պահվածք
  • ավելի քիչ խնդիրներ ունեն սովորելու հետ