Ինչու՞մն է բանը, որ ընտանի կենդանի պահելը ունենում է լավ ազդեցություն երեխաների վրա։
Հետազոտությունների մասնակիցները առաջարկում են մի քանի վարկած։
Դրանք ներառում են՝ կենդանիների ազդեցությունը ստրեսսի նվազման վրա, երեխաների մեջ հոգատարության զգացումի արթնացում և այլն։
Որպեսզի ուսումնասիրեն ընտանի կենդանիների ազդեցությունը երեխաների վրա, հետազոտողները օգտագործել են պատասխաններ այն ընտանիքներից, որոնք ունեն 5- 11 տարեկան գոնե մեկ երեխա։
Ծնողներին տրվել են մի շարք հարցեր իրենց երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության մասին։ հետազոտությանը մասնակցել էին 5,191 երեխաներ։ 2,236-ը ապրում էին շան կամ կատվի հետ, իսկ մնացած 2․955-ը՝ ընտանիքներում, որտեղ չկային ընտանի կենդանիներ։
Այն երեխաները, որոնք պահում են որևէ կենդանի ավելի լավ վիճակում են:
Ինչպես որ ակնկալվում էր, արդյունքները ցույց տվեցին, որ այն երեխաները, որոնց ունեն ընտանի կենդանի, ավելի լավ վիճակում են։
Այդ երեխաները, ըստ իրենց ծնողների՝
- շատ առողջ են
- ավելի լսող և հնազանդ են
- ֆիզիկապես ավելի ակտիվ են
- ավելի քիչ են ունենում տրամադրության անկում
- ունեն ավելի քիչ վատ պահվածք
- ավելի քիչ խնդիրներ ունեն սովորելու հետ