Ե՞րբ կարելի է երեխային ջուր տալ

Ե՞րբ կարելի է երեխային ջուր տալ

Ո՞ր ամսից սկսած կարող է փոքրիկը ջուր խմել։ Թերևս այս հարցը ծագում է շատ ծնողների մոտ։

Ջուրն հանդիսանում է օրգանիզմի կարևորագույն բաղադրիչներից:

Սկզբնական մի քանի ամիսների ընթացքում փոքրիկի կերակրացանկը ամբողջությամբ կազմված է մորական կաթից կամ արհեստական հավելումներից։

Բայց արդյո՞ք այդ ամենը բավական է,որպեսզի երեխան կարողանա հագեցնել իր ծարավը։

Ե՞րբ կարող է երեխան ջուր խմել

Ավելի նախընտրելի է որպեսզի երեխային ջուր չտաք խմելու մինչև նրա 6 ամսական դառնալը։

Սկզբնական ամիսների ընթացքում մորական կաթը կամ արհեստական հավելումները իրենց բաղադրության մեջ պարունակում են բոլոր անհրաժեշտ բաղադրիչները  բավարար քանակությամբ, որը հարկավոր է երեխայի առողջության և զարգացման համար։

Մանկաբույժները զգուշացնում են ծնողներին, որ 6 ամսականից ցածր երեխաներին ջուր տալը վնասակար է նրանց առողջության համար։

Նորածինները ջրի կարիք չունեն այնպես ինչպես ունեն երեխաները կամ մեծահասակները նույնիսկ ամառային ամենաշոգ օրերին։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մորական կաթը իր բաղադության մեջ պարունակում է բավարար քանակությամբ հեղուկ, որը բավարար է երեխայի ծարավը հագեցնելու համար։

Մորական կաթը կազմված է շուրջ 88% ջրից և երեխային պետքական հեղուկ նյութերից։

Բացի այդ եթե երեխային մինչև 6 ամսական շատ ջուր տաք որպեսզի խմի դա կարող է առաջացնել ախորժակի բացակայություն, որը կարող է հանգեցնել երեխայի քաշի կորստի։

Մինչև ջուրը ավելացնելը երեխայի հիմնական կերակրացանկի մեջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։

Ջրի թունավորումը երեխաների մոտ

Ջուրը նաև կարող է թունավորում առաջացնել նորածին երեխայի օրգանիզմում ինչպես նաև ազդել մորական կաթի արտադրման ծավալի վրա։

Մանկաբույժները ասում են՝ պետք է ուշադիր լինել ջրի նկատմամբ և թե նույնիսկ երեխային տալուց ինչ քանակությամբ են տալիս։

Ջուրը կարող է շատ հեշտությամբ ծանրաբեռնել երեխայի օրգանիզմը։

Երեխային շատ ջուր տալը կարող է ստիպել նրա երիկամներին որպեսզի առաջացնեն սոդիում և էլեկտրոլիտներ, ինչը կարող է հանգեցնել աղի չարաշահման։

Այն որոշ դեպքերում կարող է արտահայտվել կարճատև նոպաների տեսքով։

Ջրի առաջացրած թունավորման ախտանիշներից են՝

  • Երեխայի մարմնի ցածր ջերմաստիճան
  • Քնկոտություն և ալարկոտություն
  • Անսպասելի անհանգստության զգացումներ
  • Այտուցներ և ուռուցքներ

Երեխայի 1 ամյակը լրանալուց հետո, նրան արդեն կարելի է տալ ջուր ավելի հաճախակի։