Ո՞ր ամսից սկսած կարող է փոքրիկը ջուր խմել։ Թերևս այս հարցը ծագում է շատ ծնողների մոտ։
Ջուրն հանդիսանում է օրգանիզմի կարևորագույն բաղադրիչներից:
Սկզբնական մի քանի ամիսների ընթացքում փոքրիկի կերակրացանկը ամբողջությամբ կազմված է մորական կաթից կամ արհեստական հավելումներից։
Բայց արդյո՞ք այդ ամենը բավական է,որպեսզի երեխան կարողանա հագեցնել իր ծարավը։
Ե՞րբ կարող է երեխան ջուր խմել
Ավելի նախընտրելի է որպեսզի երեխային ջուր չտաք խմելու մինչև նրա 6 ամսական դառնալը։
Սկզբնական ամիսների ընթացքում մորական կաթը կամ արհեստական հավելումները իրենց բաղադրության մեջ պարունակում են բոլոր անհրաժեշտ բաղադրիչները բավարար քանակությամբ, որը հարկավոր է երեխայի առողջության և զարգացման համար։
Մանկաբույժները զգուշացնում են ծնողներին, որ 6 ամսականից ցածր երեխաներին ջուր տալը վնասակար է նրանց առողջության համար։
Նորածինները ջրի կարիք չունեն այնպես ինչպես ունեն երեխաները կամ մեծահասակները նույնիսկ ամառային ամենաշոգ օրերին։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մորական կաթը իր բաղադության մեջ պարունակում է բավարար քանակությամբ հեղուկ, որը բավարար է երեխայի ծարավը հագեցնելու համար։
Մորական կաթը կազմված է շուրջ 88% ջրից և երեխային պետքական հեղուկ նյութերից։
Բացի այդ եթե երեխային մինչև 6 ամսական շատ ջուր տաք որպեսզի խմի դա կարող է առաջացնել ախորժակի բացակայություն, որը կարող է հանգեցնել երեխայի քաշի կորստի։
Մինչև ջուրը ավելացնելը երեխայի հիմնական կերակրացանկի մեջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։
Ջրի թունավորումը երեխաների մոտ
Ջուրը նաև կարող է թունավորում առաջացնել նորածին երեխայի օրգանիզմում ինչպես նաև ազդել մորական կաթի արտադրման ծավալի վրա։
Մանկաբույժները ասում են՝ պետք է ուշադիր լինել ջրի նկատմամբ և թե նույնիսկ երեխային տալուց ինչ քանակությամբ են տալիս։
Ջուրը կարող է շատ հեշտությամբ ծանրաբեռնել երեխայի օրգանիզմը։
Երեխային շատ ջուր տալը կարող է ստիպել նրա երիկամներին որպեսզի առաջացնեն սոդիում և էլեկտրոլիտներ, ինչը կարող է հանգեցնել աղի չարաշահման։
Այն որոշ դեպքերում կարող է արտահայտվել կարճատև նոպաների տեսքով։
Ջրի առաջացրած թունավորման ախտանիշներից են՝
- Երեխայի մարմնի ցածր ջերմաստիճան
- Քնկոտություն և ալարկոտություն
- Անսպասելի անհանգստության զգացումներ
- Այտուցներ և ուռուցքներ
Երեխայի 1 ամյակը լրանալուց հետո, նրան արդեն կարելի է տալ ջուր ավելի հաճախակի։