Ծնողների կյանքը որքան հաճելի այնքան էլ դժվար և հոգնեցուցիչ կարող է լինել։
Դուք հոգնած և ընկճված եք զգում նույնիսկ նախքան առավոտյան մեկ բաժակ սուրճը:
Սա միայն էմոցիոնալ այրման նշաններից մեկն է, որին ենթարկվում են շատ ծնողներ:
Այլ ախտանիշները կարող են ներառել դյուրագրգռություն, ընտանիքի հետ հարաբերությունների վատացում, ընկճվածություն, մոտիվացիայի պակաս և այլն:
Եթե այս ախտանիշներից որևէ մեկը ունեք,հավանական է որ դուք կարող եք ձեզ սթրեսի ենթարկվել:
Դուք մենակ չեք:
Շատ ծնողներ զգում են նույնը, ինչ դուք. Ծնողները, ովքեր համատեղում են աշխատանքը և ծնող լինելը; միայնակ մայրեր; հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողներ և այլն:
Ժամանակակից ծնողները դրանից ավելի հաճախ են տառապում, քան նախորդ սերունդների ծնողները, քանի որ «իդեալական ծնող» առասպելը ջարդում է ժամանակակից ծնողներին:
Ժամանակի ընթացքում էմոցիոնալ այրմանը չդիմանալը կարող է առաջացնել ֆիզիկական և հուզական խնդիրներ:
Միևնույն ժամանակ, երեխաները նույնպես տառապում են հուզական հաղորդակցության, ծնողների ուշադրության և կարգապահության պակասից:
Ժամանակակից ծնողների հիմնական դժվարությունն այն է, որ նրանք չեն կարողանում ժամանակ հատկացնել իրենց ընտանիքների հետ շփվելու համար։
Դիտարկենք մի քանի գործնական խորհուրդ, որոնք կօգնեն կյանքը հեշտացնել երիտասարդ ծնողների համար:
Որոնց հետևելով ծնողները կկարողանան ավելի շատ ժամանակ հատկացնել իրենց ընտանիքներին։
1. Ավելի քիչ ժամանակ հատկացրեք գնումներ կատարելուն։
Դուք կարող եք գնումներ կատարել առցանց խանութների միջոցով։
Ինտերնետից օգտվելով հագուստի կամ էլեկտրոնիկայի գնումներ կատարելը սովորական է դարձել, բայց կարող եք նաև գնել անձեռոցիկներ, կենցաղային քիմիական նյութեր, մանկական սնունդ և այլ անհրաժեշտ ապրանքներ:
2. Գնեք ապրանքները մեծածախ եղանակով
Երեխայի տակդիրների կամ կենցաղային նյութերի մեծածախ գնումները ձեզ կփրկեն անհամապատասխան պահին խանութ վազելուց:
Բացի այդ, շատ ավելի մատչելի կթվան նյութական տեսանկյունից։
3. Օգտվեքք առաքման ծառայություններից
Առաքման ծառայությունները կօգնեն ձեզ ոչ միայն ձեռք բերել առցանց խանութներում պատվիրված ապրանքները:
Նրանց օգնությամբ դուք կարող եք, օրինակ, սնունդ պատվիրել ռեստորանում, եթե ժամանակ չունեք ճաշ պատրաստելու:
Նրանք կօգնեն ձեզ խնայել ժամանակ և փոքր-ինչ թեթևացնել ձեր զբաղված գրաֆիկը:
4 .Եփեք ապագայի մասին մտածելով
Եթե եփելու համար ձեզ շատ ժամանակ է հարկավոր, շատ քանակությամբ եփեք:
Դուք կարող եք սառեցնել եփած կերակուրի մի մասը և օգտագործել այն, երբ բավարար ժամանակ չունեք:
5. Կրճատեք սոցիալական ցանցերը թերթելու ժամանակը
Եթե դուք ավելի քիչ ժամանակ ծախսեք սոցիալական ցանցերում, դա ոչ միայն ձեզ համար ժամանակ խնայել կլինի, այլև դրականորեն կանդրադառնա ձեր հույզերին:
Սոցիալական ցանցերում է, որ մշակվում է իդեալական ծնողների առասպելը:
Շատ ժամանակ մնալով սոցիալական ցանցերում ՝ կարող եք անկատար զգալ և դրա համար մեղավոր զգալ:
Հիշեք, որ իդեալական ծնողները գոյություն չունեն, և եթե դուք մտածում եք ձեր երեխայի մասին, ապա արդեն իսկ այդ դերում բավականին լավն եք:
Եվ վերջում, հիշեք՝ Ոչ ոք կատարյալ չէ, բոլոր ծնողներն էլ սխալներ են գործում: