Համալսարաններից մեկում սովորում էին չորս ուսանողները, որոնք միևնույն ժամանակ իրար ամենամոտ ընկերներն էին:
Նրանք իրենց ժամանակի մեծ մասը վատնում էին զվարճանքների վրա և շատ ժամանակ անգամ բաց էին թողնում իրենց դասերը:
Հերթական զվարճանքի հաջորդ օրը սպասվում էր կարևոր քննություն:
Նրանք չէին ցանկանում կիսատ թողնել իրենց զվարճանքը և պարապել հաջորդ օրվա քննության համար:
ՈՒսանողները որոշում կայացրեցին միասին, որ կստեն իրենց դասախոսին, որպեսզի հետաձգի քննությունը` տալով նրանց լրացուցիչ ժամանակ:
Հաջորդ օրը նրանք գնացին իրենց դասախոսի մոտ և ասացին, թե իբր նախորդ օրը բոլոր չորսն էլ եղել են իրենց ընկերոջ հարսանիքին:
Հարսանիքից ավարտից հետո, տուն վերադառնալու ճանապարհին նրանց մեքենայի անվադողերից մեկը անսպասելիորեն վնասվել է և նրանք ստիպված են եղել մեքենան հրել մինչև իրենց տուն հասնելը:
Եվ հետևաբար այդ պատճառով ի վիճակի չեն այսօր քննությունը գրել:
Դասախոսը և ուսանողները
Դասախոսը ուսանողների կողմից բերված պատճառաբանությունը լսելուց հետո, որոշում կայացրեց հետաձգել քննության օրը, այսպիսով տալով նրանց հավելյալ ժամանակ:
ՈՒսանողները ուրախացան լսելով դասախոսի որոշումը և անմիջապես տուն գնալուց հետո սկսեցին պարապել առարկան, որպեսզի լավ հանձնեն:
Քննության օրը դասախոսը ասաց ուսանողների, որ նստեն առանձին լսարաններում:
Ինչին ուսանողները համաձայն էին առանց որևէ առարկության:
Իրենց տեղերը զբաղեցնելուց հետո դասախոսը ուսանողներին բաժանեց քննական հարցաշարը, որը որ կազմված էր միայն 2 հարցից:
Բայց երկուսի փոխարեն այն պետք է կազմված լիներ 50 հարցից:
Հարցերը տեսնելուց հետո ուսանողները ապշած էին քանի որ հարցերը հետևյալն էին
- Անուն Ազգանուն
- Մեքենայի որ անվադողն էր փչացել
ԽՐԱՏ՝ Դուք կարող եք լինել խելացի, բայց պետք չէ մոռանալ այն մասին, որ կարող են ձեզնից ավելի խելացիները գտնվել: