Խաղալիքներ (տղա,աղջիկ)

Խաղալիքները  մանկության ամենահիշարժան և կարևոր դետալներից են, եթե ոչ ամենակարևորը:

Խաղերն ու խաղալիքները երեխայի լիարժեք զարգացման  հարցում առանցքային դեր ունեն: Դրանք ոչ միայն երեխայի համար ժամանակ անցկացնելու և հաճույք ստանալու միջոցներ են , այլև կատարում են կրթական ու դաստիարակչական դեր:

Հաշվի առնելով այդ փաստը` պետք է փոքրիկների համար ճիշտ և գրագետ ընտրել խաղալիքներ: Դա կնպաստի  հնարավորինս լավ ազդեցություն ունենալուն :Իսկ ճիշտ մոտեցման գլխավոր նախապայմանը հստակ տեղեկատվության առկայությունն է: