Բնության հետ կապը պահելը շատ կարևոր է։
Բնություն ․․ Ի՞նչ կանաչապատ վայրեր կան ձեր բնակավայրի մոտակայքում։ Որտե՞ղ կարող եք տանել ձեր երեխաներին, որպեսզի նրանք հիանան բնության հրաշքներով։
Երեխաները պետք է կապված լինեն բնության հետ, և գիտությունը ապացուցել է, որ այն շատ լավ դեղամիջոց է ստրեսի դեմ։
Անտառները, այգիները, լճերը և օվկիանոսը կատարյալ վայրեր են էներգիայով լի երեխաների համար։
Բնություն հանգստացնող ազդեցություն ունի բոլոր տարիքի մարդկանց վրա։
- Բնությունը նվազեցնում է կյանքի սթրեսների ազդեցությունը երեխաների վրա, ինչպես նաև օգնում է հաղթահարել դժվարին պահերը, երբ այդ զգացողությունները թվում են անխուսափելի։
- Գիտնականները պարզել են, որ բնության գրկում ժամանակ անցկացնելը կարող է օգնել ուշադրության պակասի խանգարում ունեցող երեխաներին։
- Այլ կերպ ասած, բնությունը, անկասկած, օգնում է մեզ նկատել և գնահատել ներկա պահը և մտածել ավելի թարմ ուղեղով։
- Հետազոտությունները ցույց են տալիս, որ բնությունը երեխաների մեջ զարգացնում է նաև ստեղծարար միտքը։
- Այն ժամանակը, որը երեխաները անց են կացնում դրսում, համարվում է ֆիզիկական ակտիվություն։ Դուրս գալով՝ երեխաները կտրվում են վտանգավոր սովորություններից՝ համակարգչային խաղեր, հեռախոս։ Դրա փոխարեն, նրանք վազում են, ցատկոտում և այլն։ Եվ լավագույն մասն այն է, որ նրանք չեն էլ գիտակցում, որ ֆիզիկապես ակտիվ են, ինչը նշանակում է, որ ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը նրանց համար շատ կարևոր կլինեն ապագայում։
Իհարկե, երբեք ուշ չէ օգուտ քաղել բնության հրաշալիքներից:
Այնպես որ, եկեք բոլորս էլ դուրս գանք և ուրախանանք: