Դժբախտաբար, աշխարհում ոչ ոք կատարյալ չէ, ոչ երեխաները, ոչ ծնողները այդ պատճառով կան արտահայտություններ որ կարող են երկուսին էլ ցավեցնել և որոնց օգտագործումից պետք է զերծ մնալ։
Շատ լավ կլիներ, եթե ծնողները երբեք առիթ չունենաին վրդովվելու իրենց երեխաների պատճառով, և երեխաները միշտ լավ պահեին իրենց:
Աշխարհում կատարյալ մարդիկ չկան:
Որպես ծնողներ, դուք կարող եք նեղվել և վշտանալ ձեր երեխայի որևէ արարքի պատճառով։
Բայց որոշ ժամանակ անց զղջալ ձեր ասածի պատճառով։
Դիտարկենք մի քանի արտահայտություններ, որոնք երբեք չպետք է ասեք ձեր երեխաներին
1.«Շտապիր, կամ կմնաս այստեղ»
Երեխաները մեծահասակների պես ժամանակը չեն զգում:
Եթե ձեր երեխան արդեն վախենում է, որ դուք կթողնեք նրան կամ կկորցնեք նրան, ձեր այդպիսի արտահայտությունից նա նույնպես անհանգստության զգացողություն կունենա։
Փորձեք պարզել, թե ինչու երեխան չի հասցնում հավաքվել և օգնեք նրան:
Այնուամենայնիվ, ոչ մի դեպքում նրա մեջ վախ մի առաջացրեք:
2․«Դու երբեք չես անում այն, ինչ ես խնդրում եմ քեզանից»:
Երբ շատ հաճախ կրկնում եք այս արտահայտությունը, երեխան շուտով կզգա, որ ինքը չի կարող որևէ բան ճիշտ անել:
Նա կմտածի այն մասին, որ չարժի նույնիսկ փորձել:
Փորձեք բացատրել ձեր սպասելիքները ձեր երեխային:
Օգտագործեք հետևյալ բառակապակցությունը. «Ես կցանկանայի, որ սա այսպես անեիր. …»:
Բացատրեք ձեր ցանկությունները որքան հնարավոր է հստակ, որպեսզի երեխան կարողանա հասկանալ, թե ինչ եք ուզում նրանից։
3.«Ինչո՞ւ չես նմանվում քո եղբորը / քրոջը»
Ոչ մեկին դուր չի գալիս ուրիշների հետ համեմատվելը, և ձեր երեխան նույնպես բացառություն չէ:
Նա ցանկանում է գնահատված լինել, այնպիսին ինչպիսին նա կա:
Նման արտահայտությունները հանգեցնում են նրան, որ երեխան իրեն ոչ բավարար է զգում:
4․«Մենք դա չենք կարող մեզ թույլ տալ»
Եթե ձեր երեխային հաճախ ասում եք, որ ինչ-որ բան չեք կարող թույլ տալ, նա կարող է սկսել մտածել, որ երջանկությունը փողի մեջ է:
Ձեր երեխան կարող է նաև եզրակացնել, որ ձեր ընտանիքը ֆինանսական դժվարությունների է ենթարկվում ՝ անկախ նրանից, դա իրական է, թե ոչ:
Փոխանակ երեխային ասելու, որ ոչինչ չես կարող ունենալ, ավելի լավ է բացատրել պատճառը, երբ երեխային ինչ-որ բան մերժում եք։