Ամենահետաքրքիր փաստերը նորածին երեխաների մասին

Նորածին երեխաները լողալ գիտեն։

Մի անգամ գիտնականների մի խումբ որոշեց 36 նորածինների գլուխները մտցնել ջրի տակ և տեսնել՝ ինչ կլինի։

Զարմանալի է, բայց նրանք բացահայտեցին մի հետաքրքիր  բան՝  փոքրիկները գիտեին ինչպես պահել իրենց շունչը։

Նրանք այդ փորձությունից հետո նույնիսկ ժպտում էին։

 

Ամենահետաքրքիր փաստերը նորածին երեխաների մասին

 

Երբ նորածինը իր փոքրիկ ձեռքով բռնում է ծնողի ձեռքը, դա այնքան թանկ պահ է, որ ծնողները չեն էլ մտածում “Եկեք տեսնենք, թե ինչքան կարող եմ նրան բարձրացնել։”

Բարեբախտաբար, այդպիսի մտքեր եկել են գիտնականների մոտ և մենք գիտենք այդ հարցի պատասխանը։

Ինչպես պարզվել է, եթե դուք երեխային պարկեցնեք հորիզոնային դիրքով և մոտեցնեք ձեր ցուցամատերը նրան, երեխան կփորձի բռնվել ձեր ձեռքերից և եթե նույնիսկ դուք նրան քաշեք դեպի վեր, նա կգա։

 

Փոքրիկների մատնահետքերը անհետանում են շատ արագ

Շատ հանցագործներ տապալել են իրենց պլանները, քանի որ նրանց գտել են իրենց մատնահետքերով։

Սակայն եթե հանցագործությունը կատարեր փոքրիկ երեխա, ամեն ինչ այլ կերպ կլիներ։

Պատճառն այն է, որ երեխաների մատները չեն թողնում հետքեր։

Այս փորձարկմանը մասնակցել են մինչև 17 տարեկան երեխաներ։ Նրանց առաջարկեն են վերցնել ալկոհոլի շիշ։ Հետո շշերը ուսումնասիրվել են։

Գիտնականները պարզել են, որ փոքր երեխաների մատնահետքերը շատ շուտ անհետանում են, իսկ ավելի մեծերինը՝ մնում են շշի վրա։