Ժուկով-ժամանակով կար մի գյուղացի, ով ուներ կախարդական սագ, որը ամեն օր ոսկե ձու էր ածում:
Գյուղացին ուրախ էր և երջանիկ քանի որ սագը ածում էր բավականաչափ ձու, որպեսզի բավարարի գյուղացու և նրա ընտանիքի պահանջները:
Այսպես շարունակվում էր տևական ժամանակ:
Մինչև որ օրերից մի օր գյուղացու գլխում մի միտք ծագեց:
Տեսնես ինչու՞ է սագը միայն օրական մեկ ոսկե ձու ածում, ինչպես կարող եմ էնպես անել որպեսզի սկսի ավելի շատ ածել:
Ագահ գյուղացին ցանկանում էր միանգամից եղած բոլոր ձվերը իրենով անել, որպեսզի վաճառի և հարստանա առանց ամեն օր նոր ձվի սպասելու:
Գյուղացին եևկար մտածելուց հետո որոշեց իր կարծիքով իր փայլուն մտահղացմամբ կիսվել իր կնոջ հետ:
Կինը ամբողջությամբ լսեց նրա գաղափարը, բայց սկզբում չտվեց իր համաձայնությունը, սակայն ամուսնու երկար պատճառաբանություններից և միանգամից հարստանալու գաղափարին չդիմանալով տվեց իր համաձայնությունը:
Ոսկե ձվերը ածող սագը առանց որևէ կասկածանքի շարունակում էր կատարել իր ամենօրյա գործը:
Երբ հանկարծ մի օր գյուղացին և նրա կինը բռնեցին սագին և տարան տուն որպեսզի մորթեն:
Նրանք կարծում էին որ ձվերը կգտնվեն նրա ստամոքսում, բայց սագին մորթելուց հետո տեսան, որ էնտեղ ոչինչ չկա:
Ոսկե ձվերի փոխարեն միայն աղիք և արյուն:
Գյուղացին հասկանալով թե ինչ մեծ սխալ է արել սկսվեց արտասվել, քանի որ կորցրեց իր եկամուտի աղբյուրը իր իսկ ագահության պատճառով:
Այստեղից է առաջացել անգլիական ասացվածքը՝ մի սպանեք այն սագին, որը ոսկե ձվեր է ածում:
ԽՐԱՏ՝ Երկար մտածեք նախքան որևէ բան անելը: