Հայտնի երեխա արքաները

Երբ մենք մտածում ենք արքա բառի մասին, սովորաբար պատկերացնում ենք մեծահասակ տղամարդու, այլ ոչ թե երեխա ով կրում է թագ։

Այնուամենայնիվ, պատմության մեջ գրանցվել են դեպքեր, երբ թագադրվել են 4 ամսեկան երեխաներ։

 

Հայտնի երեխա արքաները

 

Եկեք սովորենք հետաքրքիր փաստեր և պատմություններ ամենահայտնի փոքրիկ երեխա արքաների մասին։

 

Արքա երեխա Օյո

Իսկ դու հիշու՞մ ես, թե ինչ էիր անում 3 տարեկանում։ Մեզնից շատերը հավանաբար ունեն աղոտ հիշողություններ, սակայն Ուգանդայի թագավոր Օյոյի համար մանուկ լինելը նշանակում էր նաև լինել թագավոր։

3 տարեկանում թագադրվելու ժամանակ, փոքրիկ արքան ցած է թռել գահից և վազել մոր գիրկը։

Մեզնից շատերը կվարվեին նույն կերպ, եթե շրջապատված լինեին անծանոթ մարդկանցով, որոնք խոնարհվում են քո առջև և կատարում տարբեր արարողություններ։

Արքա Օյոն այսօր էլ է կառավարում, սակայն արդեն 24 տարեկան է։ Նա մեծացել է և այլևս չի փախչում իր պարտականություններից։

 

Ջոն I

Ֆրանսիայի արքա Ջոն առաջինը թագադրվել է իր ծննդյան օրը։ Նրա հայրը մահացել է իր ծնունդից մի քանի ամիս առաջ։

Թագավոր դառնալուց 5 օր անց փոքրիկ Ջոն առաջինը մահացել է։

Ջոնից հետո ընտանիքի հաջորդ անդամը, որը պետք է ստանձներ թագավորի տիտղոսը նրա քեռին էր՝ Ֆիլիպը։

Շատերը հավատում են, որ Ֆիլիպը թունավորելով սպանել է Ջոնին, որպեսզի տիրանա գահին։

 

Սոբուզա II

Աշխարհի ամենաերկար իշխած թագավորը Սվազիլենդի թագավոր Սոբուզա երկրորդն է։

Արքա Սոբուզան թագադրվել է 4 ամսեկան ժամանակ, իր հոր անսպասելի մահից հետո։

Նրա քեռին, ով արքայազն էր, օգնել է կառավարել Սվազիլենդը մինչև Սոբուզայի մեծանալը։

Արքա Սոբուզան Սվազիլենդը կառավարել է 82 տարի։