6 բան, որ երեխան պետք է անի ինքնուրույն : Մաս 2

Շարունակելով երեխաների ինքնուրույն լինելու մասին թեման, անցնենք մնացյալ կետերին:

Ծնողները շատ հաճախ են իրենց երեխաների կյանքի տարբեր փուլերի ընթացքում մաքուր դուրս հանում դժվարին իրավիճակներից :

Բայց դա կարող է ունենալ նաև իր վատ կողմերը:

4. Խոսել իր փոխարեն նույնիսկ եթե ամաչում է

Այս ամենի համար գոյություն ունի տեղ և ժամանակ:

Դժվար է այս ամենը թողնել միայն երեխայի ուսերին և չխառնվել նրա հարցերի մեջ:

Բայց լավագույն տարբերակը այս դեպքում նրան ինքուրույն թողնել է, որպեսզի նա կարողանա հաղթահարել այդ բարդույթը:

Դա նույնպես հանդիսանում է շատ կարևոր ունակություն, որը պետք է գալու երեխային մեծ հասակում:

6 բան, որ երեխան պետք է անի ինքնուրույն : Մաս 2

5. Առողջ սնվելու հետ մեկտեղ թույլ տալ որոշ սխալներ

Եթե երեխան ունի հստակ ուտելու չափաբաժին և թե ինչ է ուտելու դա նորմալ է:

Բայց հաճախ երեխաները ձգտում են ուտել ոչ այնքան օգտակար բաներ, որոնք օրինակ հակասում են իրենց համար նախատեսված առողջարար ուտելիքներին:

Բայց այդ ամենը բնական ցանկություն է քանզի համային առումով կարող է գրավիչ թվալ:

Պետք չէ երեխային պատժել օրինակ շատ քաղցր ուտելու դեպքում, կամ մեկ այլ բան:

Երբ որ միա անգամ նա չափը անցնի և իրեն թեթևակի վատ զգա կերածի պատճառով նա արդեն ինքնուրույն կերպով կհասկանա, որ դա այնքան էլ օգտակար չէ իր համար:

Էնպես որ ուտելիքի լավի կամ վատի ընտրությունը որոշ չափով կարող եք վստահել նաև երեխային:

Ուշագրավն այն է, որ վիրավորվելը կյանքի ճանապարհորդության մի մասն է:

    6. Ընկերների ինքնուրույն ընտրություն

Այս կետը կարող է բարդ թվալ, քանի որ ընկերների ընտրության հարցում ծնողները մեծամասամբ անզոր են:

Երեխան ինքն է ընտրում թե ում հետ շփվի և ում հետ ոչ, և այդ ողջ գործընթացը կարգավորելը անհնարին է:

Մենք չենք կարող մեր երեխաների փոխարեն ընտրել նրանց ընկերներին, ճիշտ այնպես ինչպես մենք չենք կարող ընտրել օրինակ նրանց աչքերի գույնը :

Նրանք այս հարցում պետք է իրենց զգան լիովին ազատ և ինքուրույն, այսպիսով կզգան առողջ և կառուցողական հարաբերությունների իմաստը :

Սա նաև հնարավորություն է նրանց համար, ոպեսզի տարբերակեն լավը վատից և իմանան թե ինչպիսի հարաբերություններ են իրենց պետք: