Ի՞նչ անել, երբ ստում են երեխաները

Կյանքի բոլոր փուլերում, մարդիկ ստում են անկախ իրենց տարիքից կամ սեռից:

Այդ ամենը կարող է պայմանավորված լինել  իրարից լրիվ տարբեր պատճառներով :

Խաբելը ամբողջապես համարվում է մարդու զարգացման բնականոն գործընթաց, նույնիսկ ոմանք պնդում են, որ ամենակարևորներից:

Բազմաթիվ հետազոտություններ անցկացրած մի շարք բժիշկներ եկել են այն եզրակացության, որ բնականոն զարգացում ապրող երեխաները սկսում են ստել ավելի վաղ տարիքից, քան մյուս երեխաները :

Եվ համարում են այդ գործընթացը երեխայի կյանքում տեղի ունեցող  կարևոր և բնականոն փուլ:

Իհարկե, կարիք չկա շնորհավորելու ո՛չ ծնողին, ո՛չ երեխային այդ կապակցությամբ, սակայն պետք չէ նաև ողբերգություն սարքել այդ ամենը:

Հաճախ ծնողները, որոնք լավ են ճանաչում իրենց երեխաներին, հասկանում են, թե երբ են երեխաները ստում:

Օրինակ՝ երբ 4 տարեկան երեխան ստում է, իսկ ծնողը հարցնում է՝ վստա՞հ ես, երեխան ժպտում է:

Երբ ծնողը չի բարկանում նրա վրա, բայց և ցույց է տալիս, որ ինքը դժգոհ է , երեխան հասկանում է, որ երբ ինքը ստում է ծնողը դա հասկանում է:

Եվ ծնողի հայացքից, կամ վերաբերմունքից, կամ տրամադրության անկումից հասկանում է, որ ստելը լավ բանի չի հանգեցնում:

Ի՞նչ անել, երբ ստում են երեխաները

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սակայն վաղ տարիքում երեխայի անմեղ սուտը ավելի հասուն տարիքում կարող է վերածվել խնդրի թե՛ երեխայի, թե՞ ծնողի համար:

Երբ ստում են մեծ երեխաները

Նույնիսկ երբ ստում են համեմատաբար ավելի մեծ տարիքով երեխաները , այս դեպքում էլ պետք չէ շատ անհանգստանալ:

Մանուկների հոգեբանների խոսքերով, երեխաների մոտ ձևավորվում է հետևյալ կարծրատիպը,

թե նրանք ավելի շատ են արժանանում ուշադրության երբ սուտ են խոսում, քան երբ ասում են ճշմարտությունը ինչպես որ եղել է :

Եվ այս ամենին հետևելով ծնողներին տալիս են միայն մեկ խորհուրդ:

Դա այն է , երբ երեխան գալիս է ձեզ մոտ որևէ հարցի շուրջ անկեղծանալու, կամ պատմելու որևէ բան,անգամ եթե տեղի ունեցածը կարող է ձեզ բարկացնել, կամ չլինել այնպիսին ինչպիսին դուք կուզենաիք:

Դա  հենց այն պահն է երբ երեխան ամենաշատն է զգում ձեր օգնության կարիքը, կամ պարզապես ցանկանումէ կիսվել:

ԷՆպես որ երեխայի վրա բարկանալու փոխարեն գովեք նրան, ասելով որ դուք շատ հպարտ եք և ուրախ, որ նա ձեզ այդքան վստահում է և կիսում է եղածով: