Հղիության առաջին ամիս

Հղիության առաջին ամիս

Հղիության առաջին ամիսը համարվում է սկսված, կանանց դաշտանային ցիկլի վերջանալուց 3 շաբաթ անց։

Առաջին մի քանի շաբաթները իրենց հետ բերում են ֆիզիկական և զգայական տատանումների մի ամբողջ համալիր։

Առկա են նաև մի քանի կարևոր կետեր, որոնք անհանգստանալու տեղիք են տալիս, օրինակ՝ վիժելու հավանականություն։

Ֆիզիկական փոփոխությունները հղիության առաջին ամսվա ընթացքում։

Մոտավորապես այն ժամանակ երբ ձեր հղիությունը կդառնա 4 ամսական, դուք կզգաք ֆիզիկական փոփոխության հայտանիշները։

Օրինակ՝ հաճախակի կրկնվող տրամադրության փոփոխություն, հոգնածություն, սրտխառնոց, տհաճ համ բերանում, ախորժակի բացակայություն, հաճախակի միզարձակում։

Սրանք պայմանավորված են հղիության ընթացքում կնոջ մոտ արտադրվող քրոնիկ գոնադրոտոպին հորմոնի հետ։

Այս ամենը կտևի առաջին եռամսյակի ընթացքում։

Զգայական փոփոխությունները և ընկճվածության զգացումը հղիության առաջին եռամսյակի ընթացքում։

Ապագա մայրիկների համար երբեմն հղիության առաջին եռամսյակը հանդիսանում է ուրախության և հրճվանքի ժամանակաշրջան։

Նրանք սրտատրոփ սպասում են իրենց բալիկի ծնունդին և հուզված են այդ առիթով։

Ինչևէ կարող է նաև լինել հակառակը, կամ կարող են երկու զգացումները միախառնվել։

Օրինակ՝ հաճախակի փսխումը կամ սրտխառնոցը կարող են դժգոհ թողնել ձեզ։

Առաջ են գալիս այնպիսի հոգեբանական խնդիրներ, ինչպիսին են՝

 

  • Նորածին երեխայի խնամքի փորձի բացակայություն
  • Վախ որ կարող եք կորցնել երեխային
  • Ֆինանսական խնդիրներ կապված երեխայի կարիքները բավարարելու հետ
  • Կնոջ մոտ կազմվածքի փոփոխություն հետծննդաբերական փուլում։

Հղիության ընթացքում տրամադրության հաճախակի փոփոխությունները կրում են բնականոն բնույթ քանի որ դուք անցնում եք լրիվ նոր փուլերի միջով։

Դուք կարող եք զգալ ջղայինացած, հիասթափված, ընկճված, որի արդյունքում կարող եք վիճել ձեր կողակցի հետ։

Այս փուլում շատ կարևոր է որպեսզի ցակցացած ծագած մեծ և փոքր խնդրի ժամանակ խոսեք միմյանց հետ և տեղում հարթեք խնդիրը։

Մի պահեք խնդիրը ձեր մեջ, որպեսզի խուսափեք նրա հետագա ընդլայնացումից։
BREAKING: Women’s Physique Bodybuilder Jennifer Hernandez Passed Away at 58 – Fitness Volt water retention on testosterone bodybuilder 6 | 3d model
Հղիության ընթացքում բնորոշ է նաև՝

 

  • Ինքնատիրապեռման բացակայության զգացում
  • Անկանխատեսելի արդյունքաբերությու և հանկարծակի լաց
  • Տխրության զգացում, թախիծ, հոգնեցուցիչ բարկություն և ընդհանուր հուսահատություն զգացում
  • Քնի ռեժիմի խախտումներ
  • Սեռական ցանկության բացարձակ բացակայություն

Այս ամենի հետ մեկտեղ հղիությունը ցանկացած ապագա մայրիկի համար ամենահիշարշան իրադարձություննէ ողջ կյանքում, որը նրանք տալիս է աշխարհում ամենաերջանիկ և յուրահատուկ էակը լինելու զգացում։