Համակարգչային խաղերի ազդեցությունը

Արդյո՞ք համակարգչային խաղերն ունեն վատ ազդեցություն երեխաների հոգեբանության վրա։

Հարցրեք յուրաքանչյուր ծնողի իր երեխայի համակարգչային խաղերի մասին ։

Դուք ամենայն հավանականությամբ կլսեք բողոքներ այն բոլոր ժամերի վերաբերյալ, որոնք երեխաները վատնում են համակարգչի դիմաց։

Բայց արդյո՞ք այդ բողոքները տեղին են։

Համակարգչային խաղերի շուկան, ըստ Entertainment Software Assn-ի, անցած տարի ունեցել է 30 միլիարդից ավելի եկամուտ։ Աշխարհի բնակչության 2/3-ը ունի ընտանիքում մեկ անդամ, ով խաղում է 3 կամ ավելի ժամ շաբաթվա մեջ։

Իհարկե, կան շատ շփոթմունքներ և մտահոգություններ ծնողների կողմից, թե ինչպես պետք է նրանք վերաբերվեն այդ զբաղմունքին, որն իրենց երեխան ձեռք է բերում։

 

համակարգչային խաղեր

 

 

“Շատ երեխաներ ավելի շատ ժամանակ են ծախսում համակարգչային խաղեր խաղալու, քան՝  իրենց տնային առաջադրանքները գրելու վրա։”

Այո, խաղերը կարող են լինել կախվածություն առաջացնող։ Սակայն չկա որևէ ապացույց, որ համակարգչային խաղերը երեխաներին տանում են ագրեսիվ պահվածքի։

Ծնողները պետք է նայեն ավելի հեռու։

Համակարգչային խաղերում երեխաներին տրվում են որոշակի մարտահրավերներ և նրանք պետք է անցեն շատ փորձությունների միջով։

Դա վատ բան չէ և կարող է շատ լավ հատկանիշներ ձևավորել երեխաների մեջ։

  • Արագ մտածելու կարողություն և արագ որոշումներ կայացնելու կարողություն

Խաղերի ժամանակ սրանք շատ կարևոր հատկանիշներ են, որոնք ժամանակի ընթացքում ձևավորվում են երեխաների մեջ։

 

  • Խնդիրների լուծում և տրամաբանություն

Երբ երեխան խաղում է խաղեր ինչպիսիք են Angry Birds կամ The Incredible Machine, նա ստիպված է լինում օգտագործել իր ուղեղը, որպեսզի կրեատիվ ճանապարհով լուծի հանելուկները և այլ խնդիրներ։

 

Ինչևէ, ծնողները պետք է ուշադիր լինել, էկրանի առաջ շատ ժամանակ անցկացնելը վատ է բոլորի համար։