Իհարկե դուք չպետք է ստիպեք ձեր երեխաներին ուտել այնպիսի ուտելիքներ, որոնք չեն սիրում, սակայն կան շատ օգտակար ուտելիքներ, որոնք երեխաները շատ են սիրում։
Ծնողները հաճախ մոռանում են այդ ուտելիքների մասին և իրենց երեխաներին տալիս հոթ դոգներ, պիցցա կամ գազավորված ըմպելիքներ։
Երեխաների համար ավելի լավ է հեռու մնալ այդպիսի բարձր կալորիականություն ունեցող ուտելիքներից և ընդունել այնպիսի ուտելիքներ, որոնք ունեն քիչ ճարպ, հարուստ են կալցիումով և այլ վիտամիններով։
Կաթ
Թվում է, թե նորածինները չեն հագենում կաթից, սակայն մեծանալուն պես, շատ երեխաներ սկսում են խմել ավելի քիչ կաթ։
Սրա պատճառը այն չէ, որ երեխաները սկսում են չսիրել կաթ, այլ այն, որ տանը ավելի շատ լինում են այլ ըմպելիքներ, օրինակ՝ կոլա, մրգային հյութեր և այլն։
Կաթը կալցիումի, վիտամին Դ-ի և պրոտեինի լավ աղբյուր է և պետք է ներառվի յուրաքանչյուր երեխայի սննդակարգի մեջ։
Ավելին, կախված իրենց տարիքից, երեխաների մեծամասնությունը պետք է խմի 2-ից 4 բաժակ կաթ ամեն օր, մանավանդ երբ նրանք չեն ուտում այլ բարձր կալցիում պարունակող ուտելիքներ։
Խնձոր
Ինչպես մրգերի մեծ մասը, խնձերը հրաշալի խորտիկ սնունդ է։
Խնձորները հյութալի են, քաղցր, պարունակում են վիտամին Ց և ունեն քիչ կալորիականություն:
Սակայն, երեխաներին ամբողջ խնձոր տալու փոխարեն, ծնողները հաճախ նրանց տալիս են կտրտված և կլպած խնձոր կամ խնձորի հյութ։
Խնձորը կեղեվազրկելիս, այն կորցնում է իր օգտակար նյութերը։
Յոգուրտ
Յոգուրտը շատ առողջարար է երեխաների համար, մանավանդ այն երեխաների համար, որոնք շատ կաթ չեն խմում։
Դուք կարող եք մտածել, որ ձեր երեխան արդեն ուտում է յոգուրտ և դա լավ է, սակայն եթե նա ուտում է մեծ քանակությամբ շաքար պարունակող և առանց պրոտեինների յոգուրտ, ապա դուք բաց եք թողնում դրա իրական առողջարար նյութերը։
Երբ ընտրում եք յոգուրտ, ուշադիր եղեք, որպեսզի այն պարունակի քիչ շաքար և ճարպ։
Ձու
Այսպիսով, ձուն կրկին առողջարա՞ր է։
Որոշ ժամանակ ձուն ուներ վատ անուն՝ բարձր խոլեստերինի պատճառ լինելու համար։
Մասնագետները հիմա հաաձայն են, որ ձուն կարող է լինել ձեր սննդակարգի շատ առողջարար մասնիկը։
Ձուն պրոտեինի, երկաթի և բազում այլ վիտամինների հրաշալի աղբյուր է։