Երախայի զարգացումը շատ կարևոր է։
Հաճախ երեխաները չեն սիրում սովորել և իրենց ուշադրությունը կենտրոնացնել այն բաների վրա, որոնք նրանց համար հիմա ընդհանրապես կարևոր չեն:
Այսպիսով, ինչպե՞ս երեխային ստիպել սովորել և գրավել նրա ուշադրությունը։
Պատասխանը պարզ է՝ մուլտֆիլմերը
Երեխաները մշտապես հետաքրքրված են մուլտֆիլմերով:
Գունագեղ նկարները գրավում են երեխաների ուշադրությունը, երեխան ամբողջովին ընկղմվում է մուլտֆիլմի մթնոլորտի մեջ:
Այստեղ ներկայացված են TOP-5- ի զարգացնող անիմացիոն մուլտֆիլմեր, որոնք ոչ միայն կգրավեն երեխայի ուշադրությունը, այլ այլև կսովորեցնեն նոր բաներ։
« Малышарики »
Առաջին հորիզոնականում « Малышарики » -ն է։ Մուլտֆիլմը 0-ից 4 տարեկան երեխաների համար է:
Մուլտֆիլմը լի է վառ գույներով և հետաքրքիր հերոսներով, շատ երգերով և դրական էմոցիաներով:
Մուլտֆիլմը կօգնի երեխային հասկանալ փոքր – մեծ, երկար – կարճ հասկացությունները, ինչպես նաև կօգնի տարբերակել գույները և շատ ավելին:
«Считаем с Полой»
Երկրորդ հորիզոնականում «Считаем с Полой» մուլտֆիլմն է։
Մուլտֆիլմը կօգնի երեխաներին սովորել հաշվել։ Մուլտֆիլմի հերոսուհին, իր ընկերների հետ, բազմաթիվ արկածների մեջ է ընկնում և միշտ օգնության է կանչում թվերին։
Երեխան ոչ միայն հետևում է հետաքրքիր խաղին, այլ նաև ստանում է շատ կարևոր գիտելիքներ։
«Даша-путешественница»
Երրորդ հորիզոնականում «Даша-путешественница» մուլտֆիլմն է։
Մուլտֆիլմը 1․5- ից 6 տարեկան երեխաների համար է։ Այն խաղերի միջոցով երեխաներին սովորեցնում է թվերը, անգլերեն լեզուն և ճիշտ վարքագծի կանոններ։
Մուլտֆիլմի յուրահատկությունը կայանում է նրանում, որ գլխավոր հերոսուհին անընդհատ կապի մեջ է մտնում դիտորդի հետ։
Օրինակ՝ խնդրում է ցատկել, կամ ասել ինչ-որ բան։
«Фиксики»
Չորրորդ հորիզոնականում «Фиксики» մուլտֆիլմն է։
Մուլտսերիալը նախատեսված է 4- ից 9 տարեկան երեխաների համար։
Մուլտը օգնում է պատասխանել << ինչու՞ >> հարցին։
«Три кота»
Վերջին՝ հինգերորդ հորիզոնականում ռուսական անիմացիոն մուլտսերիալ «Три кота»-ն է։
Մուլտֆիլմը՝ կատուների փորձով երեխաներին սովորեցնում է յուրաքանչյուր իրավիճակից դուրս գալ և լսել ծնողների խորհուրդները։
Մուլտֆիլմերը 5 և բարձր տարիքի երեխաների համար է։
Մուլտֆիլմերը ոչ միայն զվարճալի և հանգստացնող են, այլև ստիպում են երեխաներին նոր բաներ սովորել, և դրանով իսկ ընդլայնում են նրանց աշխարհայացքը և կարողությունները։
Դիտե՜ք մուլտֆիլմեր։