Բնություն․ լավ դեղամիջոց երեխաների համար

Բնության հետ կապը պահելը շատ կարևոր է։

Բնություն ․․ Ի՞նչ կանաչապատ վայրեր կան ձեր բնակավայրի մոտակայքում։ Որտե՞ղ կարող եք տանել ձեր երեխաներին, որպեսզի նրանք հիանան բնության հրաշքներով։

 

 բնություն

Երեխաները պետք է կապված լինեն բնության հետ, և գիտությունը ապացուցել է, որ այն շատ լավ դեղամիջոց է ստրեսի դեմ։

Անտառները, այգիները, լճերը և օվկիանոսը կատարյալ վայրեր են էներգիայով լի երեխաների համար։

 

Բնություն հանգստացնող ազդեցություն ունի բոլոր տարիքի մարդկանց վրա։

 

 

 

  • Բնությունը նվազեցնում է կյանքի սթրեսների ազդեցությունը երեխաների վրա, ինչպես նաև օգնում է հաղթահարել դժվարին պահերը, երբ այդ զգացողությունները թվում են անխուսափելի։
  • Գիտնականները պարզել են, որ բնության գրկում ժամանակ անցկացնելը կարող է օգնել ուշադրության պակասի խանգարում ունեցող երեխաներին։
  • Այլ կերպ ասած, բնությունը, անկասկած, օգնում է մեզ նկատել և գնահատել ներկա պահը և մտածել ավելի թարմ ուղեղով։
  • Հետազոտությունները ցույց են տալիս, որ բնությունը երեխաների մեջ զարգացնում է նաև ստեղծարար միտքը։
  • Այն ժամանակը, որը երեխաները անց են կացնում դրսում, համարվում է ֆիզիկական ակտիվություն։ Դուրս գալով՝ երեխաները կտրվում են վտանգավոր սովորություններից՝ համակարգչային խաղեր, հեռախոս։ Դրա փոխարեն, նրանք վազում են, ցատկոտում և այլն։ Եվ լավագույն մասն այն է, որ նրանք չեն էլ գիտակցում, որ ֆիզիկապես ակտիվ են, ինչը նշանակում է, որ ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը նրանց համար շատ կարևոր կլինեն ապագայում։

 

 

 Իհարկե, երբեք ուշ չէ օգուտ քաղել բնության հրաշալիքներից:

Այնպես որ, եկեք բոլորս էլ դուրս գանք և ուրախանանք: