Երեխայի մոտ ընթերցանությունը զարգացնելու համար, լավագույն եղանակներից մեկը համարվում է նրա համար բարձրաձայ կարդալը։
Արդյո՞ք ձեր երեխան ամեն օր կամավոր կերպով կարդում է, և ոչ այն պատճառով, որ դուք ստիպել եք նրան:
Որոշ երեխաներ հենց այդպես են վարվում, և նրանք ավելի լավ առաջիդումություն են ունենում դպրոցում:
Դպրոցական աշխատանքը լավ կատարլեը առավել սերտորեն կապված է ընթերցանության հմտությունների հետ:
Շատ ծնողներ իրենց երեխաների համար նկարազարդ գրքեր են գնում ՝ այն հույսով, որ իրենց երեխան կսիրի ընթերցանությունը :
Բայց միջին դպրոցի շատ երեխաներ դադարում են կարդալ գրքեր, որոնք իրենց դպրոցի ուսումնական ծրագրի մաս չեն կազմում:
Ինչու՞ է դա տեղի ունենում:
Պատճառն այն է, որ գրքեր կարդալու սովորությունը երեխայի մոտ չի զարգանում դեռ վաղ տարիքից:
Ինչպե՞ս կարող են ծնողները սերմանել երեխայի մեջ սեր դեպի ընթերցանությունը
1. Կարդացեք ձեր երեխայի համար վաղ տարիքից սկսած
Երեխային բարձրաձայն ընթերցելը անհրաժեշտ է ոչ միայն քնելուց առաջ:
Գնեք նկարներազարդ մի քանի գրքեր ձեր երեխայի համար: Թող նա ընկալի դրանք որպես խաղալիք:
2․Պարբերաբար այցելեք գրադարան
Առաջարկեք նրան հեղինակներ և գրքեր, որոնք կարծում եք, որ արժե կարդալ ձեր երեխային:
Կարող եք նաև խորհուրդ հարցնել գրադարանավարից. Գրադարանները սովորաբար առաջարկում են ընթերցանության ցուցակները բոլոր տարիքների համար:
Ձեր երեխայի հետ բացահայտեք նոր հետաքրքիր գրքեր և կիսեք նրա ուրախությունը այն պահերից, երբ սիրված հեղինակի նոր գիրքը ընկնում է նրա ձեռքին:
3․Կարդացեք երեխայի համար որքան հնարավոր է հաճախ
Քանի դեռ ձեր երեխան չի սովորել, թե ինչպես վարվել սեղանի շուրջ, կարդալը հիանալի միջոց է նրան տեղում պահելու համար (հատկապես, երբ ձեր ամուսինը տանը չէ, և դուք պետք է երեխային կերակրեք):
Նաև կարդալը լավ է ծնողների համար, որպեսզի երեխան փորձի նոր ուտեստ:
Այդ նպատակով շատ ծնողներ պլանշետում մուլտֆիլմեր են պահում իրենց երեխայի համար, երբ նրան կերակրում են:
Այնուամենայնիվ, այստեղ մեծ տարբերություն կա:
Մուլտֆիլմեր դիտելով ՝ երեխան անգիտակցաբար սնունդ է վերցնում:
Երբ նրան գիրք եք կարդում, նա լսում է ձեզ և տեսնում առջևի ուտեստը, զգում դրա հոտը և համը:
Այս դեպքում ավելի մեծ է հավանականությունը, որ նրան դուր կգա նոր ուտեստը:
4․Դարձրեք ընթերցանությունը ընտանեկան սովորություն
Ժամանակ հատկացրեք ամեն օր կարդալու համար:
Սա կարող է լինել այն ժամանակը, երբ երեխան վերադառնում է դպրոցից, ցերեկային ժամին և այլն:
Երեխաները կարող են չափազանց մոտիվացված լինել, եթե նշված ժամանակ գիրք կարդան:
Եթե ձեր երեխան հետաքրքրված է կարդալով, կարող եք նույնիսկ թույլ տալ, որ նա կարդա անկողնում նախքան քնելը:
5․Շարունակեք երեխայի համար ընթերցելը
Երբ երեխային սովորեցնում եք կարդալ, գուցե ինքներդ դադարեք բարձրաձայն կարդալ:
Բայց ինչու՞ հրաժարվել այնպիսի գործունեությունից, որը ձեզ հուզականորեն կմիավորի:
Ինչու՞ հրաժարվել կյանքի և արժեքների մասին բանավեճի հնարավորությունից:
Մի դադարեք կարդալ ձեր երեխային մինչև նա ինքն իրեն չկորցնի հետաքրքրությունը: