Ծնողների խնդիրն է բարձրացնել մեր երեխաների կենսունակությունը, ինքնագնահատականը , սովորեցնել նրանց ինքնուրույն որոշումներ կայացնել:
Մեր երեխաները ապավինում են մեզ `տալու նրանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են կյանքի դժվարությունները հաղթահարելու և կյանքում երջանկություն գտնելու համար:
Մեր պարտականությունն է նրանց ցույց տալ, թե ինչպես լինել լավ երեխաներ, որոնք հետագայում պետք է դառնան լավ մեծահասակներ:
Բայց ի՞նչ պետք է սովորեն երեխաները, որ կյանքում հաջողություն ունենան:
Դիտարկենք երեխայի ինքնագնահատականը և ինքնավստահությունը ամրապնդելու մի քանի եղանակ:
Թող նա իմանա, որ ձեր տանը տիրում է անվերապահ սերը
Օրական շատ անգամներ ասեք ձեր երեխային, որ սիրում եք նրան:
Խոսեք, եթե երեխայի վարքում ինչ-որ բան դուր չի գալիս, կամ եթե նրա հետ համաձայն չեք:
Բայց երբեք մի դադարեք նրան սիրելուց: Նույնիսկ եթե նա որևէ խնդիր ունի:
Ամրապնդեք ձեր երեխայի ինքնավստահությունը
Հնարավորինս հաճախ, ասեք երեխային, որ նա գեղեցիկ է, ուժեղ, խելացի, ինչպիսի լավ հումորի զգացում ունի և ինչ լավ է օգուտ տալիս ուրիշներին:
Տվեք ձեր երեխային հաճոյախոսություններ, գովեք նրա ուժեղ կողմերը, հնարավորություն տվեք նրան հպարտանալ ինքն իրենով և նոր ուժեր հայտնաբերել իր մեջ:
Մի ասեք ձեր երեխային, որ նա կատարյալ է, քանի որ կատարելությունը այն չէ, ինչինպետք է ձգտել:
Փոխարենը, համեմատություններ օգտագործեք ձեր երեխայի սիրված հերոսների հետ:
Օրինակ, կարող եք ասել. «Դու այնքան ճարպիկ ես, որքան Սարդ-մարդը» կամ «Դու այնքան գեղեցիկ ես, որքան Արքայադուստր Ֆիոնան»:
Սովորեցրեք ձեր երեխային լինել անկեղծ և ազնիվ
Սովորեցրեք ձեր երեխայինցանկացած իրավիճակում ճշմարտությունը ասելուն:
Մի զայրացեք նրա վրա, երբ նա ճշմարտությունն է ասում, անկախ նրանից, թե որքան տհաճ է դա:
Երեխային ասեք, որ դուք միայն զայրանալու եք, երբ նա կստի ձեզ:
Ճիշտն ասածը երբեմն դժվար է: Բայց եթե երեխան հավատարիմ է այս կանոնին, դա նրան ավելի ուժեղ է դարձնում:
Զարգացրեք հումորի զգացումը ձեր երեխայի մեջ
Կյանքը միշտ չէ, որ հեշտ է, բայց դժվարին իրավիճակներում հումորն ու ծիծաղը մեզ շատ են օգնում:
Ծիծաղեք ձեր երեխայի հետ և սովորեցրեք նրան, որ հումորը օգնում է մեզ գտնել դժվար իրավիճակներից ելք: