Արձակուրդ մեկնելը, տարվա ամենասպասված ժամանակահատվածն է բոլորի համար։
Եթե ունեք փոքր երեխա, չպետք է ակնկալեք, որ ձեր արձակուրդը երկուսի համար սովորական արձակուրդի նման կլինի, և այն կընթանա ձեր ծրագրի համաձայն:
Հենց երեխան սկսում է քայլել, մի սպասեք, որ նա ամբողջ օրը քնի կամ լինի մեկ տեղում:
Այնուամենայնիվ, վերը նշվածները չեն նշանակում, որ ձեր երեխայի հետ արձակուրդ մեկբնելը չի կարող հաճելի լինել:
Դիտարկենք նման հանգստի որոշ առանձնահատկություններ.
1. Ձեզանից մեկը անպայման դժգոհ կլինի
Շատ դեպքերում երեխան մնում է դժգոհ, բայց երբեմն դա կարող է լինել դուք կամ ձեր կինը:
Այս խնդիրը հաղթահարելու բանալին ձեր հուզական ճկունությունն է:
Փոքր երեխայի համար կարող է դժվար լինել հասկանալ, որ դուք նույնպես հանգստանում եք, և նա կարող է լիարժեք ուշադրություն պահանջել իր վրա:
Երեխայի համար փոքր զիջումներ արեք,կամ սովորականից մի փոքր ավելին:
Օրինակ, դուք կարող եք մի փոքր կրճատել նրա ցերեկային քնի ժամանակը կամ նրան ընթրիքի համար սմուզի առաջարկել:
Սա թեթևացնում է հուզական սթրեսը և մի փոքր դրական մթնոլորտ հաղորդում ձեր արձակուրդին:
2. Ձեր արձակուրդը հնարավորինս հեշտ դարձրեք:
Եթե ունեք ժամանցի տարբեր տարբերակներ, ընտրեք մի տեղ, որտեղ կարող եք հասնել մեքենայով:
Հնարավորության դեպքում, մի պլանավորեք թռիչք ձեր երեխայի հետ:
Այսպիսով, դուք կարող եք խուսափել ուղեբեռը քաշելու անհրաժեշտությունից, երեխային թռիչքի ընթացքում զվարճացնելուց և կարգավորել շատ չնախատեսված իրավիճակներ, որոնք կարող են տեղի ունենալ ուղևորության ընթացքում:
Տան մոտակայքում արձակուրդ անցկացնելը կարող է ոչ պակաս հետաքրքիր լինել:
3. Զգուշորեն ընտրեք հանգստանալու վայրը
Եթե գոհ չեք երեխայի հետ հյուրանոցային սենյակ բաժանելու հեռանկարից, ապա պետք է ընտրեք այլ արձակուրդ անցկացնելու տեղ:
Նախապատվությունը տվեք այն վայրերին, որոնք դուք արդեն գիտեք (կամ որի մասին տեղեկություններ եք հավաքել ինտերնետում):
Երբեմն հյուրանոցային համարի գնով կարող եք ընդարձակ տնակ վարձել:
Բայց նույնիսկ եթե քոթեջում ապրելը ձեզ ավելի կարժենա, մտածեք հարմարավետության մասին:
Ձեր արձակուրդը կախված է դրանից:
4. Դուք բացարձակապես ամեն ինչ չեք կարող կանխատեսել
Եթե սովոր եք ձեր ուղևորությունները պլանավորել ամենափոքր մանրուքներից սկսած, ապա ձեզ համար դժվար կլինի ընդունել այս փաստը:
Բայց եթե արձակուրդը անցկացնում եք ձեզ համար նոր տեղում, ապա չեք կարող լիովին վստահ լինել ճաշատեսակների որակի վրա, որոնք մատուցվելու են սրճարանում:
Եթե արձակուրդն անցկացնում եք արտերկրում և բավարար լեզվին չեք տիրապետում, ապա չեք կարողանա մատուցողուհուն բացատրել, թե ինչպես պատրաստել այս կամ այն ուտեստը երեխայի համար:
Ի վերջո, գուցե ցանկանաք երեկոն միայնակ անցկացնել ձեր կնոջ հետ, և երեխան կարող է փոփոխություններ մտցնել ձեր ծրագրերի մեջ:
Բայց մի անհանգստացեք: Նախատեսված պլանից բոլոր շեղումները կարող են վերածվել ընտանեկան անմոռանալի փորձի, որը հետագայում կհիշեք ժպիտով:
Երիտասարդ ծնողներից շատերը կարծում են, որ նրանք չունեն ծնողական փորձառություն `հաղթահարելու բոլոր դժվարությունները: Բայց հենց այդպիսի պահերն են, որ այս ժամանակահատվածն անմոռանալի է դարձնում: