Երբ երեխան հասնում է դպրոցականի կարգավիճակի, գուցե դա կարող է թեթևություն լինել ձեզ համար։
Քանի որ նա ավելի շատ կսկսի շփվել իր հասակակիցների հետ։
Ինչը ձեզ համար կլինի օգտակար մանավանդ, եթե դուք աշխատում եք։
Մյուս կողմից, չափազանց շատ ժամանակ անցկացնելով առանձին, դուք հեռանում եք միմյանցից։
Դեռ գուցե դա չնկատեք, բայց երեխայի վրա ձեր ազդեցությունն արդեն սկսում է թուլանալ, և նրա վարքագիծը գնալով ավելի է նմանվում դասընկերներից և ընկերներից տեսածին:
Հաջորդ մի քանի տարիների համար ձեր նպատակը ձեր երեխայի հետ ամուր կապի հաստատումն է, որը հակակշիռ կդառնա հասակակիցների ազդեցությանը։
Այսպիսով, ի՞նչը պետք է ներառվի դպրոցականի դաստիարակության մեջ
1. Պահպանեք կապը ձեր երեխայի հետ՝
Դպրոցական տարիքում երեխան այնքան կախված է հասակակիցներից, որ ամբողջ շաբաթվա ընթացքում նրան կարող եք տեսնել ընդամենը մի քանի ժամով։
Մի առաջարկեք նրան խաղալ համակարգչային խաղեր քանի դուք տնային գործերնեք կատարում:
Փոխարենը, պարզապես որոշ ժամանակ անցկացրեք երեխայի հետ ՝ ոչինչ չանելով: Այսպիսով, դուք հիմք եք դնում նրա հետ լավ հարաբերությունների համար:
2. Մշակել ընտանեկան ծեսեր, որոնք ամրացնում են երեխայի հետ կապը՝
Ընտանեկան ընթրիքներ, հանգստյան օրերին համատեղ գնումներ կատարել, ամանորյա երեկույթի զգեստներ պատրաստել և ավելին, այս ամենը օգնում է ամրապնդել հաղորդակցությունը երեխայի հետ։
3. Հաշվի առեք, թե որքան անկախություն է պետք ձեր երեխային:
Տարբեր երեխաներ ունեն անկախության տարբեր աստիճանի կարիքներ:
Հիշեք. Ինքնուրույնության աստիճանի բարձրացումից հետո, երբ երեխան պետք է իրեն պահի «չափահասի պես» (օրինակ, սկսի ծնողներից առանձին քնել), նրա մանկական «ես» -ը պահանջում է ավելի մեծ ուշադրություն:
Մի պնդեք, որ նա միշտ իրեն պահի չափահասի պես։
4. Համոզվեք, որ ձեր երեխայի ընկերները լավ են սովորում՝
Երբ երեխան գտնվում է տարրական դպրոցում, ուսման նկատմամբ նրա վերաբերմունքը մեծապես ձևավորվում է հասակակիցների ազդեցությամբ:
Նրա կատարողականը հաճախ նույնն է, ինչ իր ընկերներինը:
Հետևաբար, եթե ուզում եք, որ ձեր երեխան լավ սովորի, համոզվեք, որ նրա ընկերները բարձր են գնահատում ուսման նշանակությունը։
Այնուամենայնիվ, շատ առումներով, երեխաների մոտ սովորելու նկատմամբ վերաբերմունքը նաև ձևավորվում է տանը: