Երեխաները միշտ սովորում են ՝հետևելով իրենց շրջապատողներին և հատկապես նրանց ծնողներին:
Եվ սպունգի պես կլանում են վարքագծի բոլոր մոդելները, հատկապես հայրիկինը և մայրիկինը:
Այն ամենը, ինչ փոքրիկները տեսնում են տանը, սկսում են դա որպես նորմալ վարքագիծ համարել:
Հետևաբար, ձեր կողակցի հետ փոխհարաբերությունները հարատև ազդեցություն են թողնում ձեր երեխաների վրա:
Ձեզ հետևելով ՝ ձեր երեխան ձևավորում է գաղափար, թե ինչ է սերը:
Եվ այդ գաղափարները պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում:
Թե ինչպես է ձեր կողակցի հետ փոխհարաբերությունները ազդում ձեր երեխայի դաստիարակության վրա
Որոշ զույգեր շատ նորմալ են համարում երեխաների ներկայությամբ սեր և մտերմություն դրսևորելը, մյուսների համար դա առաջացնում է ամոթ:
Դիտելով ծնողներին ՝ երեխաները ընդունում են նրանց կողմից սիրո ընկալումը:
Մասնավորապես, երեխաները ծնողներից սովորում են սերտ հարաբերությունների հետևյալ դրսևորումները
1. Մտերմության ցուցաբերում
Որոշ ընտանիքներում սովորական է սերը ցույց տալ ֆիզիկական շփումով, օրինակ՝ գրկելով միմյանց։
Նման ընտանիքների երեխաները մեծանում են որպես բաց և մարդամոտ մարդիկ։
Նրանք հեշտությամբ արտահայտում են սերը և լավ են հարաբերվում ուրիշների հետ:
Ավելի պահպանողական ընտանիքների երեխաներից շատերը հաճախ դժվարանում են արտահայտել զգացմունքները և ավելի ամաչկոտ են:
2. Ներելու կարողություն
Ծնողները, ովքեր շփվում են բարձր տոնով և բղավում են միմյանց վրա, առանց դրա մասին կասկածելու, երեխաներին սովորեցնում են,որ այդպիսի ագրեսիվ պահվածքը նույնպես սիրո դրսևորման միջոց է։
Այնուամենայնիվ, եթե երեխան տեսնում է, որ իր ծնողները ի վիճակի են ներել միմյանց, նա կսովորի գնահատել մեկ այլ մարդու հետ հարաբերությունները և ներում հայցել այն դեպքերում, երբ որևէ սխալ է թույլ տալիս:
3. Հաղորդակցություն
Եթե ծնողները հետաքրքրվում են միմյանցից, թե ինչպե՞ս անցավ նրանց օրը, երեխան հասկանում է, որ հաղորդակցությունը նույնպես կարևոր է սիրո դրսևորման համար։
Հետևաբար նա ինքն է ձգտելու լինել ավելի շփվող, քաղաքավարի և անկեղծ:
4. Վստահություն
Եթե ծնողները միմյանց վստահում են, երեխան հասկանում է, թե որքան կարևոր է դա հարաբերությունների մեջ։
Ավելի մեծ տարիքում նա ավելի հեշտությամբ է վստահում մարդկանց, չի տառապում կասկածից և չի վախենում հարաբերությունների մեջ: