Հավանաբար բոլոր ծնողների մոտ գալիս է մի շրջան, որի ընթացքում նրանց երեխան թվում է անվերահսկելի ։
Երեխային վերահսկելու շատ եղանակներ կան, և որպես ծնողներ, հավանաբար դա լավ գիտեք:
Անշուշտ, դուք ունեք կանոններ և դրանք խաղտելու դեպքում հետևանքներ, որոնք դուք սահմանել եք երեխայի համար։
Բայց երբեմն երեխաները լիովին դուրս են գալիս վերահսկողությունից։
Սա զայրացնում է ծնողներին և, բնականաբար դառնալով նրանց նաև անհանգստացնում է:
Պատճառները, թե ինչու երեխան կարող է դառնալ անվերահսկելի
Ահա դրանցից մի քանիսը.
- երեխան պահանջում է ուշադրություն, չզգալով իրեն սիրված և ինքնավստահ
- երեխան զգում է ֆիզիկական ցավ կամ ուժեղ բացասական հույզեր
- խնդիրներ դպրոցում օր․՝ դասընկերների կռվարարություն, ուսուցիչների փոփոխություն, ընկերների պակաս
- երեխան նեղված է ընտանիքում տիրող իրավիճակի պատճառով (ծնողների ամուսնալուծություն, տեղափոխություն)
- ծնողները չեն սահմանում կանոններ, որոնք խաղտելու դեպքում երեխան կկրի հետևանքներ, այդ պատճառով երեխայի մոտ առաջանում է ամենաթողության զգացողություն։
Ինչպե՞ս վարվել անվերահսկելի երեխայի հետ
- Սահմանեք ձեր իշխանությունը՝ առաջին հերթին, դուք պետք է լինեք հեղինակություն երեխայի համար և հոգ տանեք նրա բարեկեցության մասին
Ի՞նչ անել՝
- ձեր երեխան կարող է վատ վարվել, քանի որ նա չի հասկանում, թե ինչն է լավը և ինչը վատը: Սովորեցրեք նրան, թե ինչպես վարվել տանը և փողոցում։
- միշտ տեղյակ եղեք, թե որտեղ է գտնվում ձեր երեխան: Դեռահասները հաճախ թաքնվում են ծնողներից, իմացեք որտեղ և ում հետ են ժամանակ անցկացնում:
2. Սահմանեք կանոններ՝ Միայն երեխային ասելը «Լավ պահիր քեզ» բավարար չէ.
Ի՞նչ անել՝
- տանը կարգուկանոն հաստատեք: Երբ ամեն ինչ տեղի է ունենում որոշակի կարգով, երեխան իրեն ապահով է զգում: Իմանալով, թե ինչ և երբ անել, նա ավելի լավ է վերահսկում իր պահվածքը:
- բացատրեք կանոնները, որպեսզի երեխան հասկանա դրանց կարևորությունը
3. Սահմանեք հետևանքները`Առանց պարգևատրումների և պատժամիջոցների կանոնները անարդյունավետ են:
Ի՞նչ անել՝
- Խրախուսեք երեխային լավ պահվածք ցուցաբերելու դեպքում։ Սա կստիպի նրան հասկանալ, որ լավ պահվածքը լավ է
- սահմանեք տույժեր, որոնք կարող են ազդել երեխայի վարքի վրա: Օրինակ ՝ որոշակի ժամանակով կարող եք արգելել հեռուստացույց դիտել կամ համակարգչային խաղեր խաղալ։