Ինքնուրույն լինելը անհրաժեշտ ունակություն է ցանկացած մարդու համար:
Երեխայի ծնունդից հետո ծնողի մոտ առաջանում է պաշտպանական բնազդը, որը ինքնին բնական երևույթ է:
Այսպիսով ծնողները փորձում են իրենց երեխաներին հեռու պահել բոլոր թվացող վտանգներից, դժվարությունների և այլն:
Բայց այնուամենայնիվ ծնողների գործը այն չէ որ իրենց երեխաներին պաշտպանեն ողջ կյանքի ընթացքում, այլ այն որ իրենց երեխաների մեջ սերմանեն և զարգացնեն այն ունակությունները, որոնք հնարավորություն կտան կյանքի տարբեր փուլերի ընթացքում հաղթահարելու դժվար թվացող իրադրությունները:
Ստորև կթվարկենք այն կետերը, որոնք կարող են երեխայի մեջ զարգացնել ինքնուրույնությունը դեռ վաղ հասակից սկսած:
- Միայնակ խաղալ դրսում
Երբ երեխան արդեն հասել է այն տարիքին, որ կարողանում է ընկալել ձեր խոսքը, հետևել սահմանված կանոններին:
Ապա մենք կարող ենք նրանց թողնել և ազատ և հետևել հեռվից:
Եվ լիովին նորմալ է երբ երեխան դրսում խաղալիս կարող է ցեխ լինել կամ ընկնել:
Երեխային պետք է տալ որոշ ազատություն, որպեսզի նա այն վայելի, բայց միևնույն ժամանակ նաև կանոններ, որոնց հետևելով նա կսովորի լինել ավելի պատասխանատու և ինքնուրույն:
Նրանք առանց մեր միջամտության երբեք չեն սովորի հետևել կանոններին էնպես որ մենք պետք է լինենք նրանց հուշողը այդ հարցում:
2. Կրել պատասխանատվություն սեփական արարքների համար
Գոյություն ունեն ծնողներ ովքեր օրինակի համար իրենց երեխային մարզում են որևէ սպորտաձևով, առողւոևթյան և կոփվածության համար:
Միևնույն ժամանակ գոյություն ունեն ծնողներ, որոնք իրենց երեխային մարզում են:
Որպեսզի անմիջական կապ կամ մասնակցություն ունենան այն ամենին ինչին դիպչում է երեխան:
Նրանք ոգեշնչում են իրենց երեխաներին, համակրում նրանց և վստահեցնում:
Օրինակ ցանկացած խաղի կամ մրցման ժամանակ նրանք պետք է լինեն առաջինը:
Դա կոտրում է թմային աշխատանքը, ինչպես նաև երեխայի ինքնուրույնությունը, քանի որ հասուն կյանք մտնելիս նրանց համար դժվար կլինի կատարել որևէ քայլ առանց ծնողների:
3. Ինքնուրույն ուղղել նրանց թույլ տված սխալները
Երբ երեխան անձամբ կատարում է որևէ վատ արարք, կամ դրսևորում է ոչ պատշաճ պահելաձև:
Ապա պետք չէ որպեսզի նրա փոխարեն պատասխան տան ծնողները,
այլ երեխան ինքը լինի պատասխանատու, որը նար կհանդիսանա արժեքավոր դաս հետագայի համար: